Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի և «ՀԱՄԱՍ»-ի օբյեկտներին հարվածելու մասին

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի և «ՀԱՄԱՍ»-ի ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելու մասին, գրում է Current time-ը։

Ըստ Իսրայելի պաշտպանության բանակի՝ թիրախավորվել են մի քանի զենքի պահեստներ, վերգետնյա և ստորգետնյա ռազմական օբյեկտներ, ինչպես նաև՝ ՀԱՄԱՍ-ի զենքի արտադրության վայրերը Լիբանանի հարավում։ Այս օբյեկտները, ենթադրաբար, օգտագործվել են ռազմական ուժեր կուտակելու և իսրայելական զորքերի դեմ ահաբեկչական հարձակումներ իրականացնելու համար։

«Ահաբեկչական ենթակառուցվածքային օբյեկտները գտնվում էին քաղաքացիական տարածքներում, ինչը ևս մեկ օրինակ է այն բանի, թե ինչպես են ահաբեկչական կազմակերպությունները ցինիկաբար օգտագործում լիբանանցի խաղաղ բնակիչներին որպես կենդանի վահաններ»,- նշվում է մամուլի հաղորդագրության մեջ:  Նշվում է, որ հարվածից առաջ ձեռնարկվել են միջոցառումներ բնակչությանը նախազգուշացնելու և խաղաղ բնակիչների շրջանում վնասը նվազագույնի հասցնելու համար։

AP-ը հաղորդում է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Լիբանանի հարավային և արևելյան շրջաններին, այդ թվում՝ երկրի երրորդ խոշորագույն քաղաք Սիդոնին: Նշվում է, որ հարվածներից մեկը հողին է հավասարեցրել Սիդոնում գտնվող եռահարկ առևտրային շենքը:

Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը դատապարտել է հարձակումները՝ ասելով, որ դրանք հակասում են ինչպես մարտական ​​գործողություններն ապաէսկալացնելու միջազգային ջանքերին, այնպես էլ Լիբանանի ջանքերին՝ ընդլայնելու կառավարության իշխանությունը «Հըզբոլլահի» կողմից երկար ժամանակ վերահսկվող տարածքներում։

Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի