Թրամփը կոչ է արել ամերիկյան նավթային ընկերություններին աշխատել Վենեսուելայում

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

Ամերիկյան նավթային ընկերությունները կարող են օգնել Վենեսուելայի նավթային ենթակառուցվածքների վերանորոգմանը և արդիականացմանը՝ ԱՄՆ կառավարության կողմից սուբսիդիաների դիմաց։ Այս գաղափարը հնչեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ին տված հարցազրույցում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Թրամփը կարծում է, որ ամերիկյան ընկերությունները կարող են ավարտել Վենեսուելայում նավթի արդյունահանման ընդլայնման նախագիծը 18 ամսվա ընթացքում։

Սակայն դա կպահանջի «զգալի գումարի ծախս»։ Այնուամենայնիվ, Վենեսուելա մտնող ընկերությունները «այդ դեպքում կստանան փոխհատուցում մեզանից կամ իրենց եկամուտներից», հայտարարել է Դոնալդ Թրամփը։

Հունվարի 5-ին Reuters-ը հաղորդել էր, որ ԱՄՆ խոշոր նավթային ընկերությունները՝ Exxon Mobil-ը, ConocoPhillips-ը և Chevron-ը, դանդաղ են արձագանքում Թրամփի՝ Վենեսուելայում իրենց գործունեությունը ընդլայնելու կոչին։

Ոլորտային վերլուծաբանները Reuters-ին հայտնել են, որ ամերիկացի խաղացողների վերադարձը Վենեսուելա կխոչընդոտվի ինչպես տեղական ենթակառուցվածքների բացակայության և վատթարացման, այնպես էլ երկրի քաղաքական ապագայի վերաբերյալ անորոշության պատճառով։

Վենեսուելայում ամերիկյան նման ներկայության իրավական հիմքը և Վաշինգտոնի երկարաժամկետ քաղաքականությունը այս ոլորտում ԱՄՆ ռազմական գործողությունից հետո մնում են անորոշ։

ԱՄՆ ռազմական գործողությունից և Նիկոլաս Մադուրոյի գերեվարումից հետո, Վենեսուելայի նախկին փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը ստանձնել է նախագահի պաշտոնակատարի պարտականությունները։ Սակայն, ըստ երկրի Սահմանադրության, ժամանակավոր առաջնորդը պետք է 30 օրվա ընթացքում նշանակի նոր նախագահական ընտրություններ։ Թրամփը, սակայն, պնդում է, որ դա տեղի չի ունենա։

«Նախ, մենք պետք է երկիրը վերադարձնենք ճիշտ ուղու վրա։ Մենք չենք կարող ընտրություններ անցկացնել», – ասել է Թրամփը NBC News-ին տված հարցազրույցում։

Մադուրոյի գերեվարումից հետո արված իր հայտարարություններում Ռոդրիգեսը շեշտել է իր հավատարմությունը նրան և կոչ արել Միացյալ Նահանգներին «խաղաղության և համագործակցության»։ Իր հերթին, Թրամփը սպառնացել է, որ Ռոդրիգեսը «ծանր գին» կվճարի, եթե չհամագործակցի Վաշինգտոնի հետ։

 

Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի