Միջազգային իրավունք այլևս չկա. Ալիև

Լուրեր

30.10.2026 | 10:45
Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
30.10.2026 | 10:36
Լոռու մարզում փրկարարները դժվարամատչելի տարածքից իջեցրել են քաղաքացուն
30.10.2026 | 10:25
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
Բոլորը

«Համաշխարհային զարգացումները շարժվում են այն ուղղությամբ, երբ յուրաքանչյուր երկիր պետք է նախևառաջ ամրապնդի իր ռազմական ներուժն ու անվտանգությունը»,- այս մասին տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Հիշեցնելով Գաբալայում կայացած Թուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովում անդամ երկրների համատեղ զորավարժություններ անցկացնելու իր առաջարկը՝ նա ասել է. «Ես կարծում եմ, որ սա նույնպես անհրաժեշտ է։ Մենք զորավարժություններ ենք անցկացնում անդամ երկրների հետ երկկողմ ձևաչափով։ Իհարկե, առաջին հերթին՝ Թուրքիայի, բայց նաև այլ երկրների հետ։ Սակայն համատեղ զորավարժությունների անցկացումը կարող է  խորհրդանշական մեծ նշանակություն ունենալ, բայց միևնույն ժամանակ կա գործնական անհրաժեշտություն»։

Ալիևը նշել է, որ ժամանակակից աշխարհում այլևս չկա այն, ինչ կոչվում է միջազգային իրավունք. «Թող բոլորը մոռանան դրա մասին։ Կա ուժ, կա համագործակցություն, կա դաշինք, կա փոխադարձ աջակցություն»։

Ըստ նրա` միջազգային իրավունքը չի գործում և ,իբր, Ադրբեջանը դարձել է միջազգային իրավունքի անարդյունավետության առաջին զոհերից մեկը։

«Մենք չենք ապրում այն աշխարհում, որը գոյություն ունի թղթի վրա՝ ՄԱԿ-ի կանոնադրության մեջ, այլ՝ իրական աշխարհում։ Հետևաբար, մենք պետք է ուժեղ լինենք, և հենց դա էլ մենք փորձում ենք անել։ Եվ ես խորհուրդ եմ տալիս յուրաքանչյուր պետության անել նույնը»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

 

Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի