Իրանում բողոքի ցույցերի ընթացքում առնվազն 20 մարդ է զոհվել, 990 ցուցարար ձերբակալվել է․ HRANA

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանում բողոքի ցույցերի ժամանակ առնվազն 20 մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդում է իրանական Human Rights Activists News Agency (HRANA) իրավապաշտպան կազմակերպությունը, փոխանցում է Current time-ը։

Իրավապաշտպանների տվյալներով՝ զոհվածներից մեկը կապված է իրավապահ մարմինների հետ։ 51 մարդ վիրավորվել է։ Բացի այդ, ձերբակալվել է առնվազն 990 ցուցարար։ Իրավապաշտպանները կարծում են, որ ձերբակալվածների իրական թիվը կարող է ավելին լինել։

Բողոքի ցույցերն Իրանում սկսվել են դեկտեմբերի 28-ին՝ տնտեսական ճգնաժամի, ազգային արժույթի փոխարժեքի անկման և գնաճի ֆոնին։

HRANA-ի տվյալներով՝ վերջին ութ օրերի ընթացքում ցույցեր են տեղի ունեցել առնվազն 222 բնակավայրերում, սակայն ցուցարարները չունեն միասնական պահանջ կամ կարգախոս։ Մասնավորապես, նրանք դժգոհություն են հայտնել տնտեսական իրավիճակից, քննադատել են կառավարության գործելակերպը և քաղաքացիների իրավունքների ու ազատությունների սահմանափակումները։

Անվտանգության ուժերը դաժանորեն ճնշում են բողոքի ցույցերը՝ օգտագործելով հրազեն, արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ։