Շվեյցարիան հնգօրյա սուգ է հայտարարել 40 մարդու կյանքին խլած հրդեհից հետո

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շվեյցարիան հնգօրյա սուգ է հայտարարել Ալպերի Կրան-Մոնտանա լեռնադահուկային հանգստավայրի Le Constellation բարում տեղի ունեցած հրդեհի զոհերի հիշատակին։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ և էկոնոմիկայի նախարար Գի Պարմելենը, գրում է Current time-ը։

Հունվարի 1-ի գիշերը բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է մոտ 40 մարդ, իսկ ավելի քան 115-ը ստացել են լուրջ այրվածքներ, հաղորդում է Reuters-ը։ Տեղական իշխանությունները հայտարարել են, որ վիրավորների և մահացածների վերջնական թիվը, ինչպես նաև նրանց անունները պարզելու համար կարող է մի քանի օր պահանջվել։ Քննիչներն աշխատում են շուրջօրյա։

«Առաջին առաջնահերթությունը բոլոր մարմինների նույնականացումն է», – հինգշաբթի երեկոյան մամուլի ասուլիսում ասել է Կրանս-Մոնտանայի քաղաքապետ Նիկոլաս Ֆերոն։

Անհետ կորած դեռահասների ծնողները և օտարերկրյա դեսպանատները փորձում են պարզել, թե արդյոք իրենց քաղաքացիները զոհվածների ու վիրավորների թվում են։ Վալեի կանտոնային կառավարության ղեկավար Մաթիաս Ռեյնարդի խոսքով՝ փորձագետները ներկայումս ուսումնասիրում են այրված մարմինների ատամների նմուշները և ԴՆԹ-ն։

«Մենք ընտանիքներին ոչինչ չենք կարող հայտնել, մինչև 100 տոկոսով համոզված չլինենք։ Այս երեկոն պետք է լիներ տոնակատարության և միասնության պահ, բայց այն վերածվեց մղձավանջի», – ասել է նա:

Վալե կանտոնի անվտանգության ծառայության ղեկավար Ստեֆան Գանսերը հայտնել է, որ զոհերի թվում կան այլ երկրների քաղաքացիներ։ Զոհերի մեծ մասը 20-29 տարեկան երիտասարդներ են։ Քննիչներն արդեն հայտարարել են, որ ահաբեկչության կամ հրկիզման նշաններ չկան։ Rhône FM-ը և Blick-ը հայտնել են, որ հրդեհի պատճառը կարող էին լինել հրավառությունները։

Ականատեսները հայտնել են, որ մատուցողներից մեկը բենգալյան կրակները չափազանց մոտ է պահել առաստաղին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բռնկման պահի տեսանյութը նույնպես ցույց է տալիս, որ բենգալյան կրակից բռնկվել է բարի առաստաղը, հաղորդում է Reuters-ը:

Գործակալության աղբյուրներից մեկը հայտնել է, որ բոցը շատ արագ տարածվել են: Ականատեսները պատմել են, որ խուճապահար մարդիկ փորձում էին փախչել նկուղային գիշերային ակումբից նեղ աստիճաններով և փոքրիկ դռնով։ Ոմանք կոտրել են պատուհանները։ Քննիչները նշել են, որ կստուգեն, թե արդյոք պահպանվել են հրդեհային անվտանգության կանոնները:

Le Constellation բարի առավելագույն տարողունակությունը մոտավորապես 300 մարդ է եղել:

Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի

 

 

 

Շվեյցարիան հնգօրյա սուգ է հայտարարել Ալպերի Կրան-Մոնտանա լեռնադահուկային հանգստավայրի Le Constellation բարում տեղի ունեցած հրդեհի զոհերի հիշատակին։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ և էկոնոմիկայի նախարար Գի Պարմելենը,

Հունվարի 1-ի գիշերը բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է մոտ 40 մարդ, իսկ ավելի քան 115-ը՝ ստացել են լուրջ այրվածքներ, հաղորդում է Reuters-ը։

Տեղական իշխանությունները հայտարարել են, որ վիրավորների և մահացածների վերջնական թիվը, ինչպես նաև նրանց անունները պարզելու համար կարող է մի քանի օր պահանջվել։ Քննիչները աշխատում են շուրջօրյա։ «Առաջին առաջնահերթությունը բոլոր մարմինների նույնականացումն է», – հինգշաբթի երեկոյան մամուլի ասուլիսում ասել է Կրանս-Մոնտանայի քաղաքապետ Նիկոլաս Ֆերոն։

Անհետ կորած դեռահասների ծնողները և օտարերկրյա դեսպանատները փորձում են պարզել, թե արդյոք իրենց քաղաքացիները զոհվածների, թե վիրավորների թվում են։Վալեի կանտոնային կառավարության ղեկավար Մաթիաս Ռեյնարդի խոսքով՝ փորձագետները ներկայումս ուսումնասիրում են այրված մարմինների ատամների նմուշները և ԴՆԹ-ն։

«Մենք ընտանիքներին ոչինչ չենք կարող հայտնել, մինչև 100 տոկոսով չհամոզվենք։Այս երեկոն պետք է լիներ տոնակատարության և միասնության պահ, բայց այն վերածվեց մղձավանջի», – ասել է նա:

Վալե կանտոնի անվտանգության ծառայության ղեկավար Ստեֆան Գանսերը հայտնել է, որ զոհերի թվում կան այլ երկրների քաղաքացիներ։Զոհերի մեծ մասը 20-29 տարեկան դեռահասներ և երիտասարդներ են։

Քննիչներն արդեն հայտարարել են, որ ահաբեկչության կամ հրկիզման նշաններ չկան։Rhône FM-ը և Blick-ը հայտնել են, որ հրդեհի պատճառը կարող էին լինել հրավառությունները։ Ականատեսները հայտնել են, որ մատուցողներից մեկը ուսերին ճաշասենյակ է տարել իր գործընկերոջը, որը հրավառություն կամ բենգալյան կրակներ էր տեղափոխում։ Մատուցողը բենգալյան կրակները չափազանց մոտ է պահել առաստաղին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։

Հրդեհի բռնկման պահից տեսանյութը նույնպես ենթադրում է, որ բենգալյան կրակից բռնկվել է բարի առաստաղը, հաղորդում է Reuters-ը: Գործակալության աղբյուրներից մեկը հայտնել է, որ բոցերը շատ արագ տարածվել են:

Ականատեսները պատմել են, որ խուճապահար մարդիկ փորձում էին փախչել նկուղային գիշերային ակումբից նեղ աստիճաններով և փոքրիկ դռնով։ Ոմանք կոտրել են պատուհանները։

Քննիչները նշել են, որ կստուգեն, թե արդյոք պահպանվել են հրդեհային անվտանգության կանոնները: Le Constellation բարի առավելագույն տարողունակությունը մոտավորապես 300 մարդ է եղել:

 

Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի