Կենտրոնական բանկը մանրամասներ է հաղորդել կրիպտոակտիվներով ծառայությունների լիցենզավորման մասին

Լուրեր

30.10.2026 | 20:39
Բաղրամյանի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Շանթ Առաքելյանը
30.10.2026 | 20:30
Սուր քննարկման առարկա դարձավ՝ ով պետք է հրապարակի Սահմանադրության տեքստը․ Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:18
Միրզոյանը Բահրեյնում կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին
30.10.2026 | 20:14
Մեծամորի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Սարգիս Արշակյանը
30.10.2026 | 20:00
Ավելի լավ է ընդդիմադիրների հետ ծեծկռտուք ունենաս տեսախցիկների առաջ, քան դիմակավորների ուղարկես՝ ծեծեն նրանց․ Վիլեն Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:48
Տեքստը չկա, ամբողջ օրը պահանջել եմ․ Մարուքյանը՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:37
Գեղարքունիքի մարզպետի օգնական Սուրեն Գրիգորյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Սևանում
30.10.2026 | 19:30
ԵԽԽՎ թռել և վերադարձել են 1800 եվրոյով․ ինչ եղան Փաշինյանի նշած 30-50 եվրոյանոց տոսմերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:21
ՔՊ-ն Ապարանի ընտրություններին կմասնակցի «Համերաշխություն» դաշինքով․ ցուցակը կգլխավորի Կարեն Եղիազարյանը
30.10.2026 | 19:08
Արծվիկ Մինասյանը և Շուշան Սարգսյանը՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամներ
30.10.2026 | 19:00
Պահանջեցինք Սահմանադրության տեքստը․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 18:48
Ալեքսանյան-Վարդևանյան-Կոնջորյան բանավեճ՝ ապօրինի գույքի բռնագանձման թեմայով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 18:38
«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել. ՊՎԾ
30.10.2026 | 18:35
Ըմբիշ Վազգեն Թևանյանը` աշխարհի փոխչեմպիոն
30.10.2026 | 18:32
ԱՄՆ վերաքննիչ դատարանը կասեցրել է որոշումը, որը Պետդեպին պարտավորեցվել էր «Գրին քարտի» խաղարկություն անցկացնել
Բոլորը

Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց լիցենզավորումը կարգավորող ենթաօրենսդրական ակտերն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, իրավաբանական անձինք պետք է գրանցվեն և լիցենզավորվեն Կենտրոնական բանկի կողմից` որպես կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձ, իսկ անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ կարող են շարունակել կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցումը մեկ տարի, որից հետո պետք է դադարեցնեն կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցումը կամ դրանց առաջարկը։ Այս մասին հայտնում է ՀՀ Կենտրոնական բանկը։

«Սույն թվականի հուլիսի 4-ից ուժի մեջ մտած «Կրիպտոակտիվների մասին» օրենքի համաձայն՝ կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցումը ենթակա է լիցենզավորման ՀՀ կենտրոնական բանկի կողմից։

Օրենքի 94-րդ հոդվածը նախատեսում է անցումային ժամանակահատված այն անձանց համար, ովքեր օրենքն ուժի մեջ մտնելու օրվա (04.07.2025 թ.) դրությամբ մատուցել են կրիպտոակտիվներով ծառայություններ։

Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց լիցենզավորումը կարգավորող ենթաօրենսդրական ակտերն ուժի մեջ մտնելուց հետո (Կենտրոնական բանկի խորհուրդն ընդունել է այդ ակտերը 30.12.2025 թ․, որոնք ուժի մեջ կմտնեն դրանց պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը)՝ մեկ տարվա ընթացքում, վերը նշված իրավաբանական անձինք պետք է գրանցվեն և լիցենզավորվեն Կենտրոնական բանկի կողմից` որպես կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձ (եթե ցանկանում են շարունակել այդ ծառայությունների մատուցումը), իսկ անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ կարող են շարունակել կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցումը մեկ տարի, որից հետո պետք է դադարեցնեն կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցումը կամ դրանց առաջարկը։

Այլ անձինք (որոնք օրենքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ չեն մատուցել նման ծառայություններ) կարող են ՀՀ տարածքում կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցել միայն ԿԲ կողմից գրանցման և լիցենզավորման (թույլտվության ստացման) դեպքում։

Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ ԱԺ կողմից 17.12.2025 թ․ ընդունված օրենքներով փոփոխություններ են կատարվել «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում (ուժի մեջ է մտնում 01.01.2026 թ.) և «Կրիպտոակտիվների մասին» օրենքում (ուժի մեջ է մտել 30.12.2025 թ)։ Դրանցով նախատեսվել է որոշակի պայմանների բավարարման դեպքում կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց հետ կամ միջոցով կրիպտոակտիվներով առուվաճառքի գործարքների՝ կանխիկ եղանակով իրականացման հնարավորություն։ Մասնավորապես, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող այն անձինք, որոնք մինչև 2026 թ. հունվարի 31-ը կդիմեն Կենտրոնական բանկին ներկայացնելով հիմնավորումներ մինչև օրենքն ուժի մեջ մտնելու օրը (04.07.2025 թ.) կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցումը հավաստելու մասին, կներառվեն կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցողների համար Կենտրոնական բանկի կողմից վարվող ցանկում (Ցանկ), և այդ պահից իրավունք կստանան իրականացնել կանխիկ գործարքներ։ Ընդ որում, կանխիկ գործարքները կարող են իրականացվել միայն 300 հազար ՀՀ դրամը չգերազանցող գումարով և պայմանով, որ անկախ գործարքի գումարից՝ ծառայություններ մատուցող անձն իրականացնում է հաճախորդի նույնականացում և ինքնության ստուգում, ինչպես նաև վարում է գործարքի էական պայմանների վերաբերյալ պատշաճ գրառումներ։

Կենտրոնական բանկն իրականացնելու է կրիպտոակտիվներով կանխիկ գործարքների իրականացման համար սահմանված պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողություն (այդ թվում՝ ստուգումներ):

Կենտրոնական բանկ դիմելու և կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցողների համար Կենտրոնական բանկի կողմից վարվող ցանկում ներառվելու գործընթացը նախատեսված է այն անձանց համար, ովքեր նախատեսում են իրականացնել կրիպտոակտիվներով գործարքներ կանխիկ եղանակով։ Միևնույն ժամանակ, Կենտրոնական բանկը հորդորում է բոլոր այն անձանց, որոնք 04.07.2025 թ. դրությամբ մատուցել են կրիպտոակտիվներով ծառայություններ (անկախ այն հանգամանքից՝ գործարքները իրականացվելու են կանխիկ, թե անկանխիկ եղանակով), սահմանված կարգով դիմել Կենտրոնական բանկ։ Կենտրոնական բանկը կարող է հրապարակել Ցանկն իր կայքում։

Կենտրոնական բանկին դիմելու համար պետք է օրենքով սահմանված տեղեկությունները և հիմնավորումները ներկայացնել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին (դիմումի ձև)։

Կենտրոնական բանկի խորհուրդն իր նորմատիվ իրավական ակտերով կսահմանի մանրամասն պահանջներ կրիպտոակտիվներով գործարքների վերաբերյալ գրանցումների (գրառումների) կատարման, դրանց պահպանման, ինչպես նաև Կենտրոնական բանկին տեղեկությունների ներկայացման վերաբերյալ։

Ծանոթացեք համապատասխան կարգավորումների նախագծին և հավելվածին»,- ասված է հաղորդագրության մեջ: