Առաջիկա օրերին որոշ շրջաններում հնարավոր են ամսական նորմայի չափ տեղումներ. Ազիզյան

Լուրեր

31.12.2025 | 00:45
Արման Ծառուկյանի ու Շառա Բուլետի երևանյան մենամարտում հաղթող չեղավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.12.2025 | 23:31
Էլեկտրաէներգիան տոնական օրերին խնայողաբար օգտագործել. Պետրոսյանի հորդորը
30.12.2025 | 23:08
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
30.12.2025 | 22:53
Viva-ի ցանցի ենթահամակարգերից մեկը վթարվել է
30.12.2025 | 22:38
Քննարկվել են հունվարի 1-ից ուժի մեջ մտնող պահնորդական գործունեության նոր կարգավորումները
30.12.2025 | 22:23
Ադրբեջանում 2025 թվականին ոչ մարտական ​​իրավիճակներում առնվազն 42 զինծառայող է զոհվել
30.12.2025 | 22:06
Առաջիկա օրերին որոշ շրջաններում հնարավոր են ամսական նորմայի չափ տեղումներ. Ազիզյան
30.12.2025 | 21:50
Կաթողիկոսի եղբոր գործակալ լինելը հաստատող ԱԱԾ-ն պետական գաղտնիք է համարում ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի հետ համագործակցած անձանց ցանկը
30.12.2025 | 21:41
Սամվել Կարապետյանի խափանման միջոցի փոփոխման դեմ վերաքննիչ բողոք կներկայացվի
30.12.2025 | 21:30
Պուտինի նստավայրի վրա ԱԹՍ-ի հարձակման հաստատում չկա. ISW
30.12.2025 | 21:14
Ադրբեջանում բենզինի, կոմունալ ծառայությունների և այլ գները բարձրացել են
30.12.2025 | 21:01
Խցանման մեջ է եղել 136 բեռնատար և մարդատար ավտոմեքենա. ՓԾ
30.12.2025 | 20:44
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
30.12.2025 | 20:30
ԱՄՆ-ի և ՀՀ-ի միջև նոր փաստաթղթեր կլինեն, որոնք կուրվագծեն՝ ինչպես «TRIPP» ընկերությունը կստեղծվի․ Վահան Կոստանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.12.2025 | 20:16
Դատարանը փոխել է Սամվել Կարապետյանի խափանման միջոցը
Բոլորը

Եղանակի կանխատեսման թվային մոդելների կանխատեսումների համաձայն՝ դեկտեմբերի 31-ից հունվարի 3-ը ընկած ժամանակահատվածում հանրապետության առանձին հատվածներում հնարավոր են ամսական նորմայի չափ տեղումներ։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Երևանում դեկտեմբերի 31-ի գիշերը, ինչպես նաև հունվարի 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 31-ի ցերեկը և հունվարի 1-2-ին սպասվում է ձյուն։

Հանրապետությունում դեկտեմբերի 31-ի գիշերը, հունվարի 3-4-ին տեղումներ չեն սպասվում։ Դեկտեմբերի 31-ի ցերեկը և հունվարի 1-2-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, լեռնային մարզերում՝ բուք և տեսանելիության նվազում։ Դեկտեմբերի 30-ի լույս 31-ի գիշերը և առավոտյան ժամերին բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։