Այն փաստը, որ սահմանի վրա մարդ չի խոցվել թշնամու գնդակից, թույլ է տալիս, որ դուրս գամ իմ սթրեսից․ Գևորգ Տեր-Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
Բոլորը

Գրող, գրականագետ Գևորգ Տեր-Գաբրիելյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է Հայաստանում տիրող հանրային տրամադրություններին, քաղաքական բևեռացմանը և գլոբալ աշխարհում տեղի ունեցող մշակութային ու տեխնոլոգիական տրանսֆորմացիաներին։ 2026 թվականի ընտրական տարվան ընդառաջ՝ նա վերլուծել է հասարակության դիմադրողականության մեխանիզմները և պետության դերը։

Խոսելով հնարավոր ներքաղաքական լարվածության և թշնամանքի մթնոլորտի մասին՝ Տեր-Գաբրիելյանը նշել է, որ խուսափելու կամ պաշտպանվելու լավագույն միջոցը անհատական մակարդակի է՝ քննադատական մտածողությունը։ Նա օգտագործել է «անհրաժեշտ իրերով ճամպրուկի» փոխաբերությունը՝ նկատի ունենալով ոչ թե ֆիզիկական իրերը, այլ մտավոր պատրաստվածությունը։

«Այդ անհրաժեշտ իրերով ճամպրուկը՝ ինչքան շատ մարդ կարողացավ իր մեջ զարգացնել, հասկանալը՝ ինչպես վերաբերվել տեքստերին, ինչպես վերաբերվել կոչերին, այնքան մարդը ինքն իրեն ավելի գուցե կարողանա փրկել այդ վիճակից»,- ասել է նա։

Համեմատություն անցկացնելով 2008 թվականի Մարտի 1-ի իրադարձությունների հետ՝ գրականագետը նկատել է, որ այն ժամանակ իրադրությունն ավելի ինքնաբուխ էր, մինչդեռ այսօր նկատվում է կազմակերպված ուղղորդում․ «Այսօր մենք տեսնում ենք, որ շատ ավելի է ցանկացած բախում հիմնված դիրիժիզմի վրա։ Այսինքն՝ ուղղորդված է, կազմակերպված է»։

Ըստ բանախոսի՝ քաղաքացիներն այլևս «հավես չունեն» անձամբ հավաքվելու և ելույթներ լսելու, քանի որ առկա է տրավմա, սթրես և «մարտավարության կորստի իրադրություն»։ Նման պայմաններում մարդիկ հակված են փակվել փոքր խմբերի մեջ․ «Հաճախ ելքը փոքր գործերի հոգեբանությունն է, այլևս ոչ թե հավաքվել խմբով և ինչ-որ բան անել, այլ փորձել իր փոքր շրջապատում ինչ-որ լավ բանի հասնել»։

Գևորգ Տեր-Գաբրիելյանը անդրադարձ է կատարել համացանցի և սոցիալական մեդիայի ազդեցությանը մարդկային գիտակցության վրա՝ հղում անելով Հերբերտ Մարկուզեի «Միաչափ մարդը» աշխատությանը։ Նա նշել է, որ ժամանակակից աշխարհում ամբողջատիրությունը կարող է լինել ոչ միայն քաղաքական բռնության, այլև սպառողական հասարակության ստեղծման միջոցով։

«Գլխավորը մասսաներին տիրելն է՝ դիսկուրսի միջոցով և այնպիսի պայմաններ ստեղծելու միջոցով, որ նրանք պարզապես ցանկություն չունենան անկախ կարծիք արտահայտելու, անկախ կարծիք ունենալու։ Միաչափ մարդ է․ ինքը գործիք է՝ սպառողական հասարակություն սպառելու գործիք է»,- ընդգծել է նա։

Տեր-Գաբրիելյանը զուգահեռներ է անցկացրել Օրուելի «1984»-ի և Հաքսլիի «Չքնաղ նոր աշխարհի» միջև՝ նշելով, որ այսօր գործում է երկրորդ մոդելը․ «Օրուելը 1984-ում ասում էր, որ սպառնալիքից է և ֆիզիկական բռնության վախից է, և դրա վրա է հիմնված տոտալիտարիզմը, իսկ Օլդոս Հաքսլին ասում էր՝ չէ, մենք մարդկանց կերջանկացնենք․ ոչ թե իրանք կվախենան գիրք կարդալ, այլ իրանք պարզապես գիրք չեն կարդա, ինչքան ուզում ես գրի»։

Ըստ նրա՝ համացանցը դարձել է գլխավոր զենքը, որը ստեղծում է «վիրտուալ աշխարհում ինչ-որ գործողություն կատարելու» պատրանք, ինչը շատ ավելի էժան է և անվտանգ, քան ֆիզիկական մասնակցությունը։

Անդրադառնալով տոնական օրերի և պետական միջոցառումների կազմակերպմանը՝ բանախոսը նշել է, որ դա մարդկանց կազմակերպելու և այլընտրանքային ծեսը ներդնելու ձև է, որը սկիզբ է առել դեռ խորհրդային տարիներին։

«Պետությունը ցանկանում է կազմակերպել, համայնքայնացում, այսպես ասած, հասարակության։ Ընդհանրապես, Նոր տարվա տոնը և ծեսը այն ձևով, որով այսօր ունենք, կազմավորվել է մոտավորապես 1930-ականների սկզբից»,- նշել է նա՝ հավելելով, որ այսօր դա վերածվել է «կազմակերպչական-կոմերցիոն-պետական» տարբերակի։

Նա կարծիք է հայտնել, որ պետությանը իրականում վնաս է «միաչափ մարդու» ստեղծումը․ «Հաճախ համարվում է, որ իշխանությանը օգուտ է, և այսօրվա օրով մենք տեսնում ենք, որ իշխանությունը, ընտրելով այդ պոպուլիստական ոճը գործունեության, նույնպես համարում է, որ իրեն դա օգուտ է։ Պետությանը իրականում վնաս է։ Պետությունը պիտի մեծ դեր ունենա դրա մեջ, պիտի լուսավորյալ պետություն լինի և պետությունը ուզենա զարգացնել այդպիսի ուղղություններ»։

Գևորգ Տեր-Գաբրիելյանը շեշտել է, որ Հայաստանի փոքր լինելը ստեղծում է յուրահատուկ իրավիճակ, որտեղ ներքին և արտաքին քաղաքականությունները սերտորեն կապված են։

«Հայաստանը ունի այդ առավելությունը, որ փոքր է, և մի կողմից դա խնդիր է առաջացնում, որովհետև շատ մարդիկ խոսում են արտաքին քաղաքականությունից՝ առանց լավ հասկանալու՝ ինչի մասին են խոսում, մյուս կողմից՝ նրանք ավելի մոտիկ են իրար պատկերացնում արտաքին քաղաքական հարցերը և իրենց կյանքը։ Այսինքն՝ ամեն մեկը Հայաստանում ապրող, մի քիչ նաև Հայաստանի արտաքին հարաբերությունների դեսպան է իրեն զգում»,- նկատել է նա։

Եզրափակելով զրույցը՝ Տեր-Գաբրիելյանը խոսել է ոգեվորության և լավատեսության հիմքերի մասին։ Նա կարևորել է սահմանային հարաբերական անդորրը որպես սթրեսից դուրս գալու հնարավորություն․

«Այն փաստը, որ մոտավորապես յոթ-ութ ամիս, եթե ոչ ավելի, սահմանի վրա մարդ չի վիրավորվել, խոցվել թշնամու գնդակից, թույլ է տալիս, որ ես իմ սթրեսից սկսեմ կամաց-կամաց դուրս գալ։ Դա թույլ է տալիս կազդուրվել, և դա արթնացնում է ստեղծագործական հնարավորությունները»։

Որպես լուծում՝ նա առաջարկել է զարգացնել «մետավերլուծությունը»՝ մտքի վերաբերյալ միտքը․ «Ես ոգևորվում եմ միտք գտնելուց և հատկապես ոգեվորվում եմ մտքի վերաբերյալ միտք գտնելուց՝ մետավերլուծությունից։ Տեղեկատվությունը պետք է հանրայնացնել, բայց դրանից բացի հետո պետք է մետավերլուծությունը արվի մետամակարդակից»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան