«Հայաստանը պետք է շարունակի պաշտոնավարել ՀԱՊԿ-ում»․ Դավիթ Տոնոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.10.2026 | 09:30
Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Ալմաթի մրցաշարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 23:17
COP17-ի շրջանակում քննարկվել է ավանդական գիտելիքի դերը կենսաբազմազանության պահպանության գործում
20.10.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.10.2026 | 22:47
Հրազդանում վաղը վթարային ջրանջատում կլինի
20.10.2026 | 22:30
Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինային որսացող հրթիռների մատակարարման հնարավոր ուշացումները միտումնավոր չեն
20.10.2026 | 22:16
Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգն աշխատում է խափանումներով. ՊԵԿ
20.10.2026 | 22:02
Google Cloud-ը խափանվել է․ Եվրոպայում անհասանելի են դարձել Revolut-ը և այլ ծառայություններ
20.10.2026 | 21:49
Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը
20.10.2026 | 21:35
Ինչու է Էրդողանը որոշել չմեկնել Բաքու և ինչ պահանջներ է ներկայացրել Ադրբեջանը․ MEE-ի անդրադարձը Թուրքիա-Ադրբեջան լարվածությանը
20.10.2026 | 21:22
Առուշանյանը՝ առաջ և հիմա․ ինչպես Փաշինյանի իշխանությունը «կործանարարից» դարձավ «հայրենիքի նվիրյալ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:14
Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատան մոտ դպրոցներում հիջաբի արգելքի դեմ ակցիա է անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:00
Փաշինյանը ցույց է տալիս՝ Царь хороший, бояре плохие․ եթե տասովշչիկներին ՔՊ թեկնածու ես դարձնում, էդպես պիտի լինի․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 20:57
Ով է լինելու ՔՊ նոր պատգամավորը՝ ըստ ցուցակի
20.10.2026 | 20:56
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտությամբ մեկնարկեց ԱԱ-2028-ի որակավորման փուլում
20.10.2026 | 20:54
24 ժամ գազ չի լինի Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում
Բոլորը

Արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունները կամ դաշինքները չեն կարողանա քարոզարշավ իրականացնել զորամասերում։

«Էս փոփոխությունների ժամանակ օրենսդրական մենք առաջարկել ենք, որ տեղեկությունները զինծառայողներն ստանան հեռուստաքարոզչության մեկ ժամի ժամանակ»,-ասում է ՀՀ ՊՆ պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը։

Այսօր նա խոստացավ, որ զորամասերի հրամանատարները չեն ճնշի զինվորներին, որպեսզի նրանք քվեարկեն ըստ հրահանգի․ բոլոր զորամասերի հրամանատարներին արդեն հատուկ զգուշացումներ են արվել․ «Նախազգուշացված են բոլորը, օրենքի ամբողջ խստությամբ կպատժվեն, եթե որեւէ փորձ լինի ընդգրկվելու այս քարոզչական գործընթացներին»։

Պարոն Տոնոյանը տեղեկացրեց, որ ինքն ու վարչապետը պայմանավորվել են, որ բանակը որեւէ մասնակցություն չի ունենալու քաղաքական գործընթացներին, ամեն ինչ լինելու է այդ ոգով։ Անձամբ նախարարի պաշտոնակատարը նույնիս Քաղաքացիական պայմանագրի ցուցակում չի լինելու, քարոզարշավին էլ չի մասնակցի։

«Ես քարոզարշավին չեմ մասնակցի, որովհետեւ պետք է ապահովեմ զինված ուժերի դուրս լինելը քաղաքական գործընթացներից»,-մանրամասնում է պարոն Տոնոյանը։

Պատասխանելով այլ հարցերի՝ նախարարի պաշտոնակատարը չի կարող որեւէ բան ասել նաեւ Վաղարշակ Հարությունյանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար դառնալու մասին։ Դավիթ Տոնոյանը հրաժարվեց մեկնաբանել այն հարցը, թե որքանո՞վ դիվանագիտական ձախողում կհամարվի Հայաստանի համար, եթե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի աթոռին նստի ոչ հայաստանցի․ «Եկեք երկու օր սպասենք, որովհետեւ կարող են լինել որոշակի քաղաքական պայմանավորվածություններ, որոնց վերաբերյալ տեղյակ չեմ։ Սակայն իմ սկզբունքային մոտեցումն այն է, որ Հայաստանը պետք է շարունակի պաշտոնավարել»։

Խորհրդարանում Դավիթ Տոնոյանը լրագրողներին տեղեկացրեց, որ իսկապես նվազել է սահմանային լարվածությունը։

«-Դուշանբեի պայմանավորվածությունից հետո բավականին նվազել են։

-Այսինքն, օպերատիվ կապը կա՞։

-Այո։

-Ինչպե՞ս է դրսեւորվում էդ օպերատիվ կապը։

-Հեռախոսով»։

Այսօր Դավիթ Տոնոյանը հայ-ադրբեջանական օպերատիվ հարաբերությունները գնահատում է կառուցողական։ Սակայն Ալիեւի եւ Փաշինյանի միջեւ անմիջական կապ գոյություն չունի։ Ավելին նա մանրամասնում է, թե որ դեպքերում են կողմերը հեռախոսով կապվում իրար հետ եւ քննարկում հարցեր։

«Մեզ կամ ադրբեջանական կողմին մտահոգող դեպքերի, շարժի, ինժեներական աշխատանքների իրականացման դեպքում մենք ահազանգում ենք անմիջապես, որ դադարեցնեն»,-տեղեկացնում է ՊՆ պաշտոնակատարը։

Ի դեպ, Դավիթ Տոնոյանն այսօր տեղեկացրեց, որ հաջորդ տարի պաշտպանության նախարարության բյուջեն կավելանա մոտ 27 տոկոսով։

Մանրամասները՝ տեսանյութում։