Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները մայիսի 4-ին Երևան կհրավիրվեն

Լուրեր

06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

«2026-ին անցկացվող COP-17-ին Հայաստանը հյուրընկալելու է մոտ 50 երկրների ղեկավարների։ Հայաստանում այդ օրերին տեղի կունենա ոչ միայն եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, այլ նաև Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովը՝ նույն օրերին, որը նոր ինստիտուցիոնալ հիմքերի վրա կդնի Հայաստանի և Եվրամիության միջև երկխոսությունը»,-այս մասին Factor TV-ի հետ զրույցում հայտնեց Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։

Նրա խոսքով՝ այժմ մեծ թափով նախապատրաստական աշխատանքներն են ընթանում, և արդեն մյուս տարվա սկզբին վարչապետ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Կոշտայի անունից պաշտոնական հրավերները կուղղվեն երկրների և կառավարությունների ղեկավարներին՝ մայիսի 4-ին Երևանում մասնակցելու եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։

«Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները նույնպես պաշտոնական հրավեր կստանան։ Այս ձևաչափին մասնակից բոլոր պետությունները ստանալու են հրավերներ։ Իրենք են որոշելու՝ ինչ մակարդակով մասնակցեն։ Այստեղ կա մի տարբերություն այլ ֆորմատների հետ համեմատած, որ եվրոպական քաղաքական համայնքի միջոցառումներին կարող են մասնակցել միայն երկրների կամ կառավարությունների ղեկավարներ։ Պայմանականորեն, անհնար է դելեգացնել մասնակցությունը, օրինակ, արտաքին գործերի նախարարին»,-նշեց Վահան Կոստանյանը։

Հարցազրույցի տեսագրությունը դիտեք այսօր Factor TV-ի յութուբյան ալիքում։