Ադրբեջանում 2025 թվականին ոչ մարտական ​​իրավիճակներում առնվազն 42 զինծառայող է զոհվել

Լուրեր

30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:39
Բաղրամյանի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Շանթ Առաքելյանը
30.10.2026 | 20:30
Սուր քննարկման առարկա դարձավ՝ ով պետք է հրապարակի Սահմանադրության տեքստը․ Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:18
Միրզոյանը Բահրեյնում կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին
30.10.2026 | 20:14
Մեծամորի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Սարգիս Արշակյանը
30.10.2026 | 20:00
Ավելի լավ է ընդդիմադիրների հետ ծեծկռտուք ունենաս տեսախցիկների առաջ, քան դիմակավորների ուղարկես՝ ծեծեն նրանց․ Վիլեն Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:48
Տեքստը չկա, ամբողջ օրը պահանջել եմ․ Մարուքյանը՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:37
Գեղարքունիքի մարզպետի օգնական Սուրեն Գրիգորյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Սևանում
30.10.2026 | 19:30
ԵԽԽՎ թռել և վերադարձել են 1800 եվրոյով․ ինչ եղան Փաշինյանի նշած 30-50 եվրոյանոց տոսմերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:21
ՔՊ-ն Ապարանի ընտրություններին կմասնակցի «Համերաշխություն» դաշինքով․ ցուցակը կգլխավորի Կարեն Եղիազարյանը
30.10.2026 | 19:08
Արծվիկ Մինասյանը և Շուշան Սարգսյանը՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամներ
Բոլորը

2025 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​իրավիճակներում մահացել է առնվազն 42 զինծառայող։ Այս մասին ասվում է Կասպիական ռազմական հետազոտությունների ինստիտուտի 2025 թվականի զեկույցում, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Զեկույցի համաձայն՝ նրանցից 12-ը մահացել են տարբեր հիվանդություններից, 10-ը ինքնասպանություն են գործել, 7-ը մահացել են ավտովթարներից, 7-ը՝ տարբեր վթարներից (ձնահոսք, ջրահեղձություն, ժայռից ընկնել, գազի արտահոսք), 2-ը՝ անօրինական գործողություններից, 2-ը՝ ականների պայթյուններից, ևս 2-ը՝ անհայտ պատճառներով։

Մահացած զինծառայողներից 24-ը Պաշտպանության նախարարության, 11-ը՝ Պետական ​​սահմանապահ ծառայության, 2-ը՝ Արդարադատության նախարարության, 2-ը՝ Արտակարգ իրավիճակների նախարարության, 1-ը՝ Նախագահական անվտանգության ծառայության և 1-ը՝ Ներքին զորքերի զինծառայողներ էին։ Հնարավոր չի եղել  որոշել, թե զորքերի որ տեսակում է ծառայել 1 մարդ։ Հաղորդվում է, որ նրանցից 25-ը զինվորներ էին, 7-ը՝ սպաներ, 6-ը՝ ենթասպաներ, 2-ը՝ կուրսանտներ։

Զեկույցում նշվում է, որ 2025 թվականին տարբեր պատճառներով վիրավորվել կամ կամ թունավորվել է առնվազն 11 զինծառայող։ Նրանցից 1-ը վիրավորվել է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված  ռազմական գործողության հետևանքով, 3-ը թունավորվել է, իսկ 7-ը՝ վիրավորվել ականի պայթյունի հետևանքով։

2024 թվականին Ադրբեջանում մահացել էր 51 զինծառայող, որոնցից 49-ը՝ ոչ մարտական ​​զոհեր։

Ռազմական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Ջասուր Մամեդովը նշել է, որ ոչ մարտական ​​կորուստների պատճառը կոռուպցիան է։

«Չնայած ռազմական ծախսերը մեծանում են՝ բյուջեից հատկացվող գումարը զինվորներին չի հասնում: Զինվորների ապահովության և կենսապայմանների հարցում առաջընթաց չկա: Խնդիրների լուծումը կապված է Ադրբեջանի՝ պայմանագրային բանակի անցման հետ: Քանի դեռ բանակում լուրջ բարեփոխումներ չեն իրականացվում, և բանակի ապահովվածությունը չի համապատասխանեցվում ժամանակակից չափանիշներին, զինվորների մահերը կշարունակվեն»,-հայտարարել է նա:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի