Անկարայում և Ստամբուլում առավոտյան գործողությունների ընթացքում ԻԼԻՊ-ի 357 ահաբեկիչ է ձերբակալվել

Լուրեր

06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
Բոլորը

Թուրքիայի անվտանգության ուժերը Ստամբուլում և մայրաքաղաք Անկարայում համակարգված ոստիկանական գործողությունների ընթացքում ձերբակալել են ավելի քան 120 կասկածյալի։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Անկարայի գլխավոր դատախազությունը ԻԼԻՊ զինված ահաբեկչական կազմակերպության դեմ շարունակվող հետաքննության շրջանակում 17 կասկածյալի ձերբակալման հրաման է տվել, գրում է Turkiye today-ը։

Որոշումը կայացվել է նախկինում կատարված հետաքննությունների ընթացքում ձեռք բերված թվային նյութերի ուսումնասիրությունից հետո։ Վերլուծության արդյունքում բացահայտվել են կասկածյալներին հակամարտության գոտիների հետ կապող և ահաբեկչական խմբավորմանը նրանց անդամակցության մասին վկայող ապացույցներ։ Կասկածյալների թվում են 11 օտարերկրյա քաղաքացի և Թուրքիայի 6 քաղաքացի։ Բոլոր 17 կասկածյալները ձերբակալվել են։

ԻԼԻՊ-ի  ահաբեկիչները դեկտեմբերի 29-ին Թուրքիայի Յալովա շրջանում հակաահաբեկչական գործողության ժամանակ սպանել էին երեք թուրք ոստիկանի։

Առանձին և ավելի լայնածավալ գործողության շրջանակում Ստամբուլի գլխավոր դատախազությունն ԻԼԻՊ -ի գործունեության դեմ ուղղված համակարգված ռեյդերի ընթացքում ձերբակալել է 110 կասկածյալի։ Անվտանգության ուժերը միաժամանակյա գործողություններ են իրականացրել Ստամբուլի և երկու այլ նահանգների 114 հասցեներում։ Վերջին թարմացման համաձայն՝ ձերբակալվել է 110 կասկածյալ, մինչդեռ մնացած կասկածյալներին գտնելու և կալանավորելու աշխատանքները շարունակվում են, ասվում է հրապարակման մեջ։

Դատախազները նշել են, որ ապացույցները ցույց են տալիս, որ Մ.Յ. անունով կասկածյալը գործել է որպես, այսպես կոչված, առաջնորդ կամ քարոզիչ՝ կազմակերպելով անօրինական կրոնական դասեր և հավաքույթներ։ Իշխանությունները հայտարարել են, որ այս գործունեությունն օգտագործվել է կազմակերպության համար կողմնակիցներ հավաքագրելու նպատակով։

Հայտարարության համաձայն՝ անօրինական աղոթատեղիներում ողորմության, բարեգործության և նվիրատվությունների անվան տակ հավաքված միջոցները, ենթադրաբար, փոխանցվել են ԻԼԻՊ-ի հետ կապված անձանց, այդ թվում՝ Սիրիայի ճամբարներում պահվողներին, և օգտագործվել են կազմակերպության հետ կապված ուսումնական և կրթական գործունեության ֆինանսավորման համար։ Հետաքննությունը նաև ներառել է Յալովայում վերջերս տեղի ունեցած հարձակման հետ կապված կասկածյալներին, Նոր տարվա շրջանում նմանատիպ հարձակումներ իրականացնելու ունակ գնահատված անձանց, կազմակերպության հետ ապացուցված կապեր ունեցող անձանց և սոցիալական ցանցերում ԻԼԻՊ-ի քարոզչություն տարածելու մեջ մեղադրվող այլ անձանց։

Բացի այդ, իշխանությունները նույնականացրել են Թուրքիայի ներգաղթի և ահաբեկչության դեմ պայքարի օրենքներով դասակարգված օտարերկրյա ահաբեկչական զինյալներին՝ նշելով նրանց կապը հակամարտության գոտիների հետ և ազգային անվտանգությանը սպառնացող վտանգի կարգավիճակը։ Կասկածյալների բնակարանների խուզարկությունների ժամանակ ոստիկանությունն առգրավել է բազմաթիվ թվային նյութեր և կազմակերպչական փաստաթղթեր։ Դրանք ուսումնասիրվում են։

Թարմացված տեղեկությունների համաձայն՝ Թուրքիայի անվտանգության ուժերը Ստամբուլում և Անկարայում համակարգված ոստիկանական գործողությունների շրջանակում, որոնք ընդգրկում էին մի քանի նահանգներ, ձերբակալել են ավելի քան 357 կասկածյալի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի