Սպերցյանն առաջ է անցել Մխիթարյանից ու ճանաչվել Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ

Լուրեր

21.11.2026 | 14:07
Զելենսկի․ Ղրիմի կամուրջը չի պահպանվի, Պուտինը պետք է դա հասկանա, իսկ Ռուսաստանը պետք է զգա, թե ինչ է պատերազմը
21.11.2026 | 13:33
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացն ու սահմանների կառավարման բարեփոխումները քննարկվել են ICMPD-ի փոխտնօրենի հետ
21.11.2026 | 13:06
Բուխարեստի ֆորումում քննարկվել են TRIPP-ն ու Հայաստանի առևտրի դիվերսիֆիկացման հնարավորությունները
21.11.2026 | 12:34
Աբովյանի համայնքային սեփականությանն է վերադարձվել 33 քմ հողատարածք
21.11.2026 | 12:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
21.11.2026 | 11:55
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք անդամների հետ
21.11.2026 | 11:42
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է վերջին խաղային օրը
21.11.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
21.11.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 21-ի դրությամբ
21.11.2026 | 10:50
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մելանիա Թրամփի վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային
21.11.2026 | 10:25
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
21.11.2026 | 09:30
Դավիթ Սիմոնյանը հաղթել է նոկաուտով ու մեդալ ապահովել Մ-23 ԵԱ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
Բոլորը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» մրցանակի քվեարկության արդյունքները։

17 ձայնով հաղթող է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի ու ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։

25-ամյա ֆուտբոլիստն առաջ է անցել Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկու, իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանից, որը ստացել է 8 ձայն։ Տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի մյուս հավակնորդները ձայն չեն ստացել։

Քվեարկությանը մասնակցել են ԶԼՄ-ների ներկայացուցիչներն ու Fastex Պրեմիեր լիգայի մասնակից ակումբները։ Արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ։

2025 թվականին Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականում խփել է 5 գոլ, իսկ «Կրասնոդարի» կազմում անցյալ մրցաշրջանում պատմության մեջ առաջին անգամ դարձել է Ռուսաստանի չեմպիոն։

Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Հայաստանի հավաքականի ավագը մասնակցել է 18 հանդիպման, դարձել 8 գոլի ու 12 գոլային փոխանցման հեղինակ։ Նա լավագույնն է «Գոլ+ասիստ» հաշվարկով։