Դատախազը Հարավային Կորեայի նախկին նախագահի համար 10 տարվա ազատազրկման պատիժ է պահանջել

Լուրեր

30.10.2026 | 17:45
Արծվիկ Մինասյանը՝ ԵՊՀ-ում աշխատող եղբոր մասին, որը կաշառքի գործով է անցնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 17:34
«Ապրելու երկիրը» կմասնակցի Կապանի ՏԻՄ ընտրություններին․ ցուցակը կգլխավորի Տիգրան Աղասյանը
30.10.2026 | 17:26
«Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար կարևոր է, որ ՀՀ-ն անհրաժեշտ քաղաքական և իրավական քայլեր ձեռնարկի»․ Բայրամով
30.10.2026 | 17:17
Փաշինյանը հանձնարարել է զարգացնել պետական համակարգում երիտասարդների ներգրավման մեխանիզմները
30.10.2026 | 17:09
«Թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի» բառերը որպես վիրավորանք օգտագործելն անընդունելի է․ ՄԻՊ
30.10.2026 | 17:01
Ամասիայում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Ջեմմա Հարությունյանը
30.10.2026 | 16:55
Ընտրվելու դեպքում կդադարեցնեմ անդամակցությունը ՀՅԴ-ին․ Մինասյանը՝ հանձնաժողովի անդամ դառնալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:48
Մխիթար Խաչիկյանը Նոյեմբերյանում ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն է
30.10.2026 | 16:47
«Ինտեգրում ֆուտբոլի միջոցով» ծրագրի Համերաշխության գավաթը հաղթեց Սևանի թիմը
30.10.2026 | 16:38
Օլեշկիում սկսվել է բնակիչների տարհանումն ու մարդասիրական օգնության բաշխումը
30.10.2026 | 16:27
«Արծվիկ Մինասյանը շարունակում է ՀՅԴ անդամ լինել»․ ԱԺ-ում քննարկվում է նրա թեկնածության հարցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:18
Գագիկ Խաչատրյանի ինքնազգացողությունը դատարանում վատացավ
30.10.2026 | 16:09
Բելառուսում արգելել են Հայաստանից և Վրաստանից կոնյակի արտադրատեսակների վաճառքը
30.10.2026 | 16:00
ԱՄՆ-ը նույնպես կկորցնի, եթե չշարունակի աջակցել Ուկրաինային ՌԴ-ի դեմ պայքարում․ ԱՄՆ բանակի նախկին սպա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 31-ին Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 7 աստիճանով
Բոլորը

Սեուլի կենտրոնական շրջանային դատարանի հատուկ դատախազը պահանջել է Հարավային Կորեայի նախկին նախագահ Յուն Սոկ Յոլին դատապարտել 10 տարվա ազատազրկման՝ արդարադատությանը խոչընդոտելու մեղադրանքով, գրում է Meduza-ն։

Նրան մեղադրում են 2025 թվականի հունվարին քննիչների կողմից իրեն ձերբակալելուն խոչընդոտելու փորձի մեջ, երբ նա նախագահական նստավայրը բարիկադավորել է։ Նախկին նախագահը նաև մեղադրվում է կաբինետի ինը անդամների իրավունքները խախտելու մեջ, որոնք չէին կանչվել ռազմական դրության ծրագիրը վերանայելու նիստի։

Մեղադրանքի կողմը ցուցմունք է տվել նախկին նախագահի գործով վերջին լսումների ժամանակ։ Սա 2024 թվականի դեկտեմբերին ռազմական դրություն մտցնելու հետ կապված չորս քրեական դատավարություններից առաջինն է։

Յուն Սոկ Յոլը, որը ներկայում ուղղիչ հիմնարկում է, հերքում է բոլոր մեղադրանքները: Դատավճիռը, հավանաբար, կհրապարակվի հունվարի 16-ին:

2024 թվականի դեկտեմբերի սկզբին Յուն Սոկ Յոլը Հարավային Կորեայում հայտարարել էր արտակարգ դրություն՝ նշելով «հյուսիսկորեական հակապետական ​​ուժերի ոչնչացման» անհրաժեշտությունը և կոչ անելով ընդդիմադիր կուսակցություններին «դադարեցնել իրենց անպատիժ գործողությունները, որոնք կաթվածահար են անում երկիրը»։ Խորհրդարանը քվեարկել էր նախագահի իմփիչմենթի օգտին, նա ձերբակալվել էր հունվարին։

Յուն Սոկ Յոլը կալանքից ազատ էր արձակվել մարտին, սակայն հուլիսին նրան կրկին կալանավորել էին, քանի որ մեղադրողները մտավախություն ունեին, որ նա կարող է ոչնչացնել ապացույցներն ազատության մեջ գտնվելու ընթացքում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի