Փաշինյանը ներկա է եղել «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մրցաշարի եզրափակիչ փուլին

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է իր հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլին, որի ընթացքում ամփոփվել են մրցաշարի արդյունքները, պարգևատրվել հաղթող թիմերը և ընդգծվել դպրոցական սպորտի զարգացման կարևորությունը։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։

Վոլեյբոլի լիգան անցկացվել է 3 փուլով՝ համայնքային, մարզային և եզրափակիչ, երկու տարիքային խմբերի դպրոցականների միջև՝ 6-7-րդ դասարաններ (2013-2014 թվականներին ծնված աշակերտներ), 8-9-րդ դասարաններ (2011-2012 թվականներին ծնված աշակերտներ): Մրցաշարի համայնքային փուլին մասնակցել է 443 դպրոցի 5067 աշակերտ:

Վոլեյբոլի լիգայի մրցանակային տեղեր գրաված յուրաքանչյուր տարիքային խմբի թիմի 9 անդամները և ֆիզկուլտուրայի ուսուցիչը պարգևատրվել են ԿԳՄՍՆ համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով և դրամական պարգևներով՝ դպրոցի մարզական ենթակառուցվածքների բարելավման կամ մարզական գույք ձեռք բերելու նպատակով:

Յուրաքանչյուր տարիքային խմբում 1-ին տեղ գրաված դպրոցը պարգևատրվել է 4 մլն դրամով, 2-րդ տեղը՝ 2,5 մլն դրամով և 3-րդ տեղը՝ 1,5 մլն դրամով: Պարգևատրվել են նաև դպրոցի ուսուցիչները՝ 1-ին տեղ՝ 700 հազար դրամ, 2-րդ տեղ՝ 500 հազար դրամ և 3-րդ տեղ՝ 300 հազար դրամ: Մրցաշարի հաղթող թիմերի աշակերտները յուրաքանչյուր տարիքային խմբում պարգևատրվել են դրամական մրցանակներով․ 1-ին տեղ՝ 9 աշակերտ՝ 150-հազարական դրամ, 2-րդ տեղ՝ 9 աշակերտ՝ 100-հազարական դրամ, 3-րդ տեղ՝ 9 աշակերտ՝ 75-հազարական դրամ:

Եզրափակիչ փուլում 1-ին տեղը զբաղեցրել է Երևանի թիվ 177 հիմնական դպրոցը, 2-րդ տեղը՝ Արարատի մարզի Նորաշենի միջնակարգ դպրոցը, 3-րդ տեղը՝ Գեղարքունիքի մարզի Լուսակունքի միջնակարգ դպրոցը, 2-րդ տարիքային խմբում 1-ին տեղը զբաղեցրել է Երևանի թիվ 177 հիմնական դպրոցը, 2-րդ տեղը՝ Արարատի մարզի Նորաշենի միջնակարգ դպրոցը, 3-րդ տեղը՝ Արմավիրի մարզի Արազափի միջնակարգ դպրոցը:

Հաղթող թիմերին պարգևները հանձնել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Պարգևատրման արարողությունից հետո վարչապետը հանդես է եկել ելույթով, շնորհավորել բոլորին վոլեյբոլի լիգայի առաջին մրցաշարի անցկացման առիթով: Նիկոլ Փաշինյանն իր խոսքում անդրադարձել է բավարար ենթակառուցվածքներ չլինելու պարագայում վոլեյբոլի լիգա անցկացնելու մտահոգություններին և նշել, որ այսօրվա մրցաշարն իր մթնոլորտով, ներկաների էմոցիաներով և նաև երեխաների խաղի մակարդակով ցույց է տվել, որ, այնուամենայնիվ, վոլեյբոլի մարզաձևի ավանդույթները պահպանվել են և որոշումը ճիշտ է եղել:

Հաջորդիվ՝ Կառավարության ղեկավարն անդրադարձել է «Վարչապետի գավաթի» գաղափարին, ընդգծել, որ հիմա արդեն անցկացվում է վեց մրցաշար և այդ մրցաշարերը լինելու են շարունակական: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում Կառավարության կողմից արվում է ամեն ինչ, որպեսզի բոլոր կառուցվող դպրոցներում լինեն անհրաժեշտ մարզական ենթակառուցվածքներ և ապահովվի հասանելիության հավասար մակարդակ:

Երկրի ղեկավարը ևս մեկ անգամ շնորհավորել է բոլորին մրցաշարի անցկացման առիթով, ինչպես նաև շնորհակալություն հայտնել վոլեյբոլի ավանդույթները պահպանելու համար: