Ամփոփվել է Դպրոցականների վոլեյբոլի լիգան. 1-ին տեղում Երևանի թիվ 177 հիմնական դպրոցն է

Լուրեր

31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը հետևել են «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ մրցումներին: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Վոլեյբոլի լիգան անցկացվել է 3 փուլով՝ համայնքային, մարզային և եզրափակիչ, երկու տարիքային խմբերի՝ 6-7-րդ և 8-9-րդ դասարանների դպրոցականների միջև:

Եզրափակիչ մրցումների արդյունքների ամփոփումից հետո հայտնի են մրցանակակիր թիմերը.

1-ին տարիքային խումբ՝

1-ին տեղ՝ Երևանի թիվ 177 հիմնական դպրոց,

2-րդ տեղ՝ Արարատի մարզի Նորաշենի միջնակարգ դպրոց,

3-րդ տեղ՝ Գեղարքունիքի մարզի Լուսակունքի միջնակարգ դպրոց:

2-րդ տարիքային խումբ՝

1-ին տեղ՝ Երևանի թիվ 177 հիմնական դպրոց,

2-րդ տեղ՝ Արարատի մարզի Նորաշենի միջնակարգ դպրոց,

3-րդ տեղը զբաղեցրել է Արմավիրի մարզի Արազափի միջնակարգ դպրոց:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է հաղթողներին և նշել. «Մենք այսօր հասել ենք այն կետին, որ ի սկզբանե գաղափարապես պատկերացնում էինք: Դպրոցականների շրջանում անցկացված բոլոր մրցաշարերը ցույց են տալիս, որ մենք ճիշտ ճանապարհով ենք գնում և վստահորեն զարգացնելու ենք այն՝ դարձնելով շարունակական»: Նա ընդգծել է, որ անհրաժեշտ ենթակառուցվածքներն ու գույքով տրամադրումը դպրոցների համար կապահովեն մրցաշարերին մասնակցելու հավասար հնարավորություն՝ խթանելով առողջ ապրելակերպի ձևավորումը դպրոցական տարիքից:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջույնի խոսքում ընդգծել է, որ դպրոցականների բարձր ներգրավվածությունը խաղերին հավաստում է՝ լիգայի անցկացման նպատակն արդարացված է:

«Հաղթանակի պատվանդանին հասնելու համար դպրոցական թիմերը ամբողջ տարվա ընթացքում պետք է հետևողական ջանք դնեն և լրջորեն վերաբերվեն «Ֆիզկուլտուրա» առարկային, առողջ ապրելակերպին՝ այն դարձնելով իրենց առօրյա կյանքի կանոնը։ Հուսով եմ՝ այսօրվա հաղթանակած թիմերը օրինակ են ծառայելու բազմաթիվ դպրոցականների համար: Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել մեր ուսուցիչներին, որոնց հետևողական աշխատանքի արդյունքում է, որ երեխաները նվաճումներ են ունենում»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Որպես դպրոցական սպորտային տարվա ամփոփում՝ նա նշել է, որ «Վարչապետի գավաթ» խորագրի ներքո անցկացվող լողի, սեղանի թենիսի, վազքի, հեծանիվի, բասկետբոլի մրցաշարերին մասնակցել է ավելի քան 29000 աշակերտ:

«Այս բազմազանությունը ցույց է տալիս, որ յուրաքանչյուրն իր նախասիրության համեմատ կարող է այս մեծ գործընթացի մասնիկը դառնալ: Հուսով եմ, որ հաջորդ տարի էլի առիթներ կունենանք միմյանց տեսնելու այս հարթակներում՝ էլ ավելի մեծ մասնակցությամբ ու ոգևորությամբ»,- ասել է նախարարը և շնորհավորել թիմերին հաղթանակի առիթով:

Վոլեյբոլի լիգայի մրցանակային տեղեր գրաված յուրաքանչյուր տարիքային խմբի թիմի 9 անդամները և ֆիզկուլտուրայի ուսուցիչը պարգևատրվել են ԿԳՄՍՆ համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով և դրամական պարգևներով՝ դպրոցի մարզական ենթակառուցվածքների բարելավման կամ մարզական գույք ձեռք բերելու նպատակով:

Յուրաքանչյուր տարիքային խմբում 1-ին տեղ գրաված դպրոցը պարգևատրվում է 4 մլն ՀՀ դրամով, 2-րդ տեղը՝ 2,5 մլն ՀՀ դրամով և 3-րդ տեղը՝ 1,5 մլն ՀՀ դրամով: Պարգևատրվում են նաև դպրոցի ուսուցիչները՝ 1-ին տեղ՝ 700 հազար ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 500 հազար ՀՀ դրամ և 3-րդ տեղ՝ 300 հազար ՀՀ դրամ:

Մրցաշարի հաղթող թիմերի աշակերտները յուրաքանչյուր տարիքային խմբում պարգևատրվում են դրամական մրցանակներով․ 1-ին տեղ՝ 9 աշակերտ՝ 150 հազարական ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 9 աշակերտ՝ 100 հազարական ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 9 աշակերտ՝ 75 հազարական դրամ:

Խաղերի նախապատրաստման և անցկացման աշխատանքները համակարգել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ համագործակցելով Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի հետ։