Հայկ Մարությանը վերահաստատում է՝ «Նոր ուժ» կուսակցությունով կմասնակցի 2026-ի ընտրություններին

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Դերասան, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը վերահաստատում է՝ մասնակցելու է 2026-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Մարությանը «Ֆեյսբուքում» կարճ հոլովակ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ ընտրություններին մասնակցելու է «Նոր ուժ» կուսակցությունով։

«Մեր կուսակցությունն ունի սոցիալ-դեմոկրատական ուղղվածություն, ինչը նշանակում է, որ մենք մեր ուշադրությունը սևեռելու ենք մարդկանց սոցիալական խնդիրներին։ Դե, բնականաբար, այն համագումարը, որ դրոշները կախում են, լուրջ դեմքերով, փողկապներով ելույթներ են ունենում, կանենք, որ չասեն՝ չենք արել։ Ծրագիրն ունենք, կներկայացնենք, չնայած ոչ մեկ չի կարդում, բայց, այնուամենայնիվ, կխնդրեմ ծանոթանալ ծրագրին, քանի որ բավական հետաքրքիր կետեր կան այնտեղ»,- ասում է Հայկ Մարությանը։ 

Երևանի նախկին քաղաքապետը նաև կանխատեսում է արել, թե իր կարծիքով ինչպես է ՔՊ-ն արձագանքելու ընտրություններին մասնակցելու իր որոշմանը։

«Բնականաբար, հեսա ՔՊ-ն իր ֆեյքերի ֆաբրիկան խոդ ա տալու, ո՞նց Հայկը, ախր Քոչարյանի հետ ա հանդիպել, իրար հետ են պայմանավորվել, Ռուսաստանի շպիոնն ա, ավելի շուտ՝ Չեխիայի շպիոնն ա, սաղ տներն ընդեղ ա, երեխեքը Չեխիայի քաղաքացի են, չնայած կեսը աղջիկ են, կեսն էլ 18 տարեկան չկան, կապ չունի՝ սաղին ազատել ա, կլոունը, մեյմունը»,- հեգնում է Մարությանը։

Երևանի նախկին քաղաքապետը չի մանրամասնել՝ ինչպես են պատրաստվում մասնակցել ընտրություններին՝ առանձի՞ն, թե՞ դաշինքով։

Նշենք, որ Մարությանի «Նոր ուժ» կուսակցության հիմնադիր համագումարը կայացել է 2024-ի մայիսի 1-ին։ Նրա գլխավորած «Ազգային առաջընթաց» խմբակցությունը Երևանի ավագանիում երկրորդ ուժն է։ Խմբակցության որոշ անդամներ, սակայն, առանձնացել են թիմից և շատ հաճախ արտահայտում են խմբակցությունից տարբերովող դիրքորոշում։ 

2023-ի ավագանու ընտրություններում «Ազգային առաջընթաց» կուսակցությունը ստացել է շուրջ 44 հազար քվե՝ լինելով ՔՊ-ի գլխավոր մրցակիցը։

Ընտրություններից 5 ամիս անց՝ 2024-ի փետրվարի 7-ին, համագործակցության հուշագիր կնքած ՔՊ ու «Հանրապետություն» խմբակցությունները՝ «Հանրային ձայն»-ի աջակցությամբ, Մարությանին զրկեցին ավագանու մանդատից։ Նուն օրը Երևանի քաղաքապետարանում Մարությանը հայտարարեց, որ մասնակցելու են ԱԺ ընտրություններին, ինքն էլ գլխավորելու է ցուցակը։

Արփի Հակոբյան