Էփշտեյնի գործի փաստաթղթերում բռնաբարության մասին հաղորդում է հայտնաբերվել, որում մեղադրվում է Թրամփը

Լուրեր

30.10.2026 | 14:46
Հայտնի է՝ երբ է բացվելու «Միլանի» և «Ինտերի» նոր ստադիոնը
30.10.2026 | 14:36
Պենտագոնը Բալթյան երկրներին խնդրում է մեղմել ՌԴ-ից սպառնալիքի վերաբերյալ հռետորաբանությունը․ Reuters
30.10.2026 | 14:27
Նարեկ Կարապետյանը` Փաշինյանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 14:19
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար․ Աբիսողոմոնյան
30.10.2026 | 14:10
Ծանրամարտի ԱԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը գրավեց չորրորդ տեղը
30.10.2026 | 14:01
CENTCOM-ի ղեկավարն անձամբ Թրամփին զեկուցել է Իրանի ուղղությամբ հնարավոր հարվածների տարբերակների մասին
30.10.2026 | 13:53
Հայաստանի և ԵՄ-ի ներկայացուցիչները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացում արձանագրված առաջընթացը
30.10.2026 | 13:42
Երկու մարզադաշտ, մեկ ընկերություն՝ առանց բաց մրցույթի․ ինչպես է Կառավարությունը կազմակերպել միլիոնավոր եվրոների գնումները 
30.10.2026 | 13:33
Գարեգին Բ-ի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել
30.10.2026 | 13:26
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հավաք կանցկացնի
30.10.2026 | 13:19
Աննա Վարդապետյանն ընթացք է տվել Արամ Սարգսյանի դիմումին
30.10.2026 | 13:10
Միշտ ցածր գնահատող տաքսու ուղևորների գնահատականները հաշվի չեն առնվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:59
Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին
30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
Բոլորը

Ամերիկացի ֆինանսիստ և կավատ Ջեֆրի Էփշտեյնի գործի փաստաթղթերում հայտնաբերվել է ՀԴԲ-ին ուղղված 2020 թվականի հեռախոսազանգի սղագրությունը։ Զանգահարողը, որի անունը չի հրապարակվում, հաղորդել է բռնաբարության մասին՝ դրանում մեղադրելով ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփին։ Գործի ID-ն է՝ SOD-NY-3027571, փաստաթղթի անունը՝ EFTA00020517, գրում է The Insider-ը։

Զանգահարողի խոսքով՝ կինը, որի հետ հանդիպել է մի քանի տարի, և որնի իր համար որդի է լույս աշխարհ բերել, կապվել է նրա հետ 1997 թվականին և մի քանի անգամ հարցրել, թե ինչպես է գրվում «Գիսլեյն» անունը (խոսքը, հավանաբար, Էփշտեյնի ընկերուհու և հանցակից Գիսլեյն Մաքսվելի մասին է):

Կինը, որի ինքնությունը նույնպես գաղտնի է պահվում, ասել է, որ Մաքսվելն իր երկու դուստրերին հրավիրել է հյուրանոց՝ Դոնալդ Թրամփի և «նրա ընկերներից մեկի» հետ հանդիպելու, նաև նրանց գումար է առաջարկել: 1999 թվականի Սուրբ Ծննդյան տոնի օրը զանգահարողը հանդիպել է որդու մոր հետ։ Նա սկսել է հարցաքննել Դալլասում լիմուզինի վարորդի իր աշխատանքի մասին, որի ընթացքում պարբերաբար տեղափոխել է Թրամփին։

ՀԴԲ-ի հետ կապ հաստատած մարդը կնոջը պատմել է, որ 1995 թվականին ինքը Թրամփին տարել է Դալլասի Ֆորտ Ուորթի միջազգային օդանավակայան և լսել է Թրամփի հետ հեռախոսազրույցի մի մասը։ Այդ զրույցի ընթացքում, ըստ տղամարդու, Թրամփը բազմիցս օգտագործել է «Ջեֆրի» անունը և խոսել «ինչ-որ աղջկա նկատմամբ դաժան վերաբերմունքի» մասին։

Ի պատասխան՝ կինը զանգահարողին ասել է, որ Թրամփն ու Էփշտեյնը բռնաբարել են իրեն «շքեղ հյուրանոցում կամ տանը, որտեղ նրան տարել է մի աղջիկ՝ զվարճալի անունով»։ Երբ կնոջը խորհուրդ են տվել գնալ ոստիկանություն, նա հրաժարվել է՝ պատճառաբանելով Էփշտեյնի և Թրամփի կողմից հաշվեհարդարից վախենալու հանգամանքով։ Սակայն մեկ օր անց կինը կրկին զանգահարել է ցուցմունքի հեղինակին և ասել, որ դիմել է ոստիկանություն։

2000 թվականի հունվարին տղամարդուն հայտնել են, որ կինը մահացել է. նրա մարմինը հայտնաբերվել է Օքլահոմա նահանգի Քիֆեր քաղաքում: Կինը գլխի ծանր վնասվածքներ է ստացել, ինչը, ըստ դեպքի վայրի զննությունն իրականացրած ոստիկանության, բացառում է ինքնասպանության վարկածը: Սակայն դատաբժշկական փորձաքննությունը եզրակացրել է, որ կինն ինքնասպան է եղել։

Ուրբաթ երեկոյան ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հրապարակել էր Էփշտեյնի գործին վերաբերող փաստաթղթերի ևս մեկ արխիվ։ Փաստաթղթերի մեծ մասը գրեթե ամբողջությամբ ծածկված է սև ուղղանկյուններով. որոշ գնահատականներով՝ գաղտնի տեքստը կազմում է հրապարակված փաստաթղթերի ավելի քան 70%-ը։ Գլխավոր դատախազի տեղակալ Թոդ Բլանշը հայտարարել է, որ Արդարադատության նախարարությունը նույնականացրել է Ջեֆրի Էփշտեյնի զոհերի կամ զոհերի հարազատների 1200 անուն և թաքցրել ցանկացած նյութ, որը կարող է օգնել՝ բացահայտել նրանց անանունությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի