Թուրքիայում հետաքննություն է սկսվել Լիբիայի ԳՇ պետի ավիավթարի գործով. հայտնաբերվել են Անկարայի մոտ վթարված ինքնաթիռի բեկորները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.09.2026 | 23:04
ԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտային հարցեր է քննարկել
10.09.2026 | 22:47
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.09.2026 | 22:32
Նոր սպառնալիք գլոբալ տնտեսությանը․ հութիները Եմենում Կարմիր ծովի ափին կարևոր քաղաք են գրավել, շարժվում են դեպի Բաբ էլ-Մանդեբի նեղուց
10.09.2026 | 22:15
Ադիս Աբեբայում ներկայացվել են COP17-ի՝ ՀՀ նախագահության առաջնահերթություններն ու նախապատրաստական աշխատանքները
10.09.2026 | 21:58
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026 | 21:46
Մինսկի փողոցի ջրամատակարարման համակարգը պետությանը կփոխանցվի և վարձակալության կհանձնվի «Վեոլիա ջուր» ընկերությանը
10.09.2026 | 21:29
Քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ-ի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև
10.09.2026 | 21:13
Զինված միջադեպ Ստամբուլում․ երկու մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել
10.09.2026 | 21:00
Իշխանությունը գնում է ընդդիմության գլխատման՝ քաղաքական առումով․ պրոցեսները հանգիստ չեն ընթանա․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:46
Կարդալ չգիտենք, վատ ենք հաշվում․ Հայաստանը վերջինն է տարածաշրջանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:30
Apple-ը ներկայացրել է iPhone 18 Pro և Pro Max մոդելները, ինչպես նաև իր առաջին «ծալվող» սմարթֆոնը
10.09.2026 | 20:18
Մասիս քաղաքում վթարային ջրանջատում կլինի
10.09.2026 | 20:05
Սիրուշոն մինչ նախագահ Քոչարյանի հարս դառնալը հայտնի աստղ էր, բայց անօրինական են համարել նրա ընկերություններ՝ 75 000 դրամ հիմնադիր կապիտալով․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 19:43
Արմաշի նախկին զորանոցի տարածքը հետ են վերցնում Ջրային կոմիտեից․ «Արարատ» ՋՕԸ-ն այն չի օգտագործել
10.09.2026 | 19:30
Գնդապետի պաշտոնանկություն՝ զինվորի մահից 22 օր անց․ ինչ են ակնկալում 19-ամյա տղայի հարազատները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի իշխանությունները պաշտոնական հետաքննություն են սկսել Անկարայի մոտակայքում Լիբիայի ռազմական ինքնաթիռի վթարի գործով, որի հետևանքով զոհվել են հյուսիսաֆրիկյան երկրի գլխավոր գեներալը և չորս այլ բարձրաստիճան սպաներ։ Այս մասին հայտնել է արդարադատության նախարար Յըլմազ Թունջը, գրում է Turkiye today-ը։

Լիբիայի գլխավոր շտաբի պետ, գեներալ Մուհամմեդ Ալի ալ-Հադդադը և նրա պատվիրակության անդամները պաշտոնական այցից հետո մեկնում էին Թուրքիայից։

«Գլխավոր դատախազի մեկ տեղակալ համակարգում է չորս դատախազների աշխատանքը հետաքննության շրջանակում»,- հայտնել է Թունջը սոցցանցերում։

Falcon 50 բիզնես դասի ինքնաթիռը վթարի է ենթարկվել Հայմանա շրջանում՝ Անկարայից մոտ 75 կիլոմետր հարավ, Էսենբողա օդանավակայանից ժամը 20:10-ին թռիչքից կարճ ժամանակ անց տեխնիկական արտակարգ իրավիճակի մասին հայտնելուց հետո։ Օդային երթևեկության կարգավարները կորցրել են ինքնաթիռի հետ կապը ժամը 20:52-ին՝ արտակարգ վայրէջքի մասին ծանուցում ստանալուց ընդամենը մի քանի րոպե անց։

Թուրքիայի ժանդարմերիայի ուժերը հայտնաբերել են վթարի վայրը, հաստատել է ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։

Թուրքիայում ժամանակավորապես փակվել է Անկարայի օդային տարածքը, արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը մոբիլիզացվել են՝ անհետացած ինքնաթիռը գտնելու համար։ Կործանված ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են սկզբնական աղետի ազդանշանից մի քանի ժամ անց։

Թուրքիայի նախագահի մամուլի ծառայության ղեկավար Բուրհանեթթին Դուրանը հայտարարել է, որ հայտնաբերվել են Լիբիայի գլխավոր շտաբի պետին, նրա չորս ուղեկցորդներին և անձնակազմի երեք անդամներին տեղափոխող մասնավոր ինքնաթիռի բեկորները։

Լիբիայի վարչապետ Աբդուլհամիդ Ալդաբայբան նույնականացրել է բոլոր հինգ զոհերին, իսկ միջադեպը Լիբիայի ռազմական կառույցի ազգային ողբերգություն որակել: Ալ-Հադդադից բացի՝ մահացածների թվում են Լիբիայի ցամաքային զորքերի շտաբի պետ, գեներալ-մայոր Ալ-Ֆեյտուրի Ղրաիբիլը, Ռազմական արտադրության գործակալության տնօրեն, բրիգադի գեներալ Մահմուդ Ալ-Քաթիվին, շտաբի պետի խորհրդական Մոհամեդ Ալ-Ասավի Դիաբը և մամուլի գրասենյակի լուսանկարիչ Մոհամեդ Օմար Ահմեդ Մահջուբը։

Լիբիայի կառավարությունը եռօրյա ազգային սուգ է հայտարարել։

Լիբիայի պատվիրակությունը օրն անցկացրել էր Թուրքիայի մայրաքաղաքում՝ պաշտոնական խորհրդակցությունների համար: Ալ-Հադդադը հանդիպել է պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի և Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Մեթին Թոքելի հետ ինքնաթիռ նստելուց մի քանի ժամ առաջ: Այցը տեղի է ունեցել Թուրքիայի գլխավոր շտաբի պետ, գեներալ Սելջուկ Բայրաքթարօղլուի հրավերով։

Ֆրանսիական Dassault Aviation ավիատիեզերական ընկերության կողմից արտադրված երկշարժիչ Falcon 50-ը շահագործման է հանձնվել 1976 թվականին և մինչ օրս լայնորեն օգտագործվում է գործնական և կառավարական ուղևորությունների համար:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի