Կարկտապաշտպան ցանցեր արտադրող հայաստանյան ընկերությունը ներկայացրել է միջազգային համագործակցության իր հնարավորությունները

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանում կարկտապաշտպան ցանցեր արտադրող և տեղադրում իրականացնող «ՎԱԲԱՏԵՔՍ» ընկերությունը մասնակցել է «ԱրմՊրոդԷքսպո 2018» ամենամյա ցուցահանդեսին, որն անցկացվել է նոյեմբերի 2-4-ը Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում. տեղեկացնում է «ՎԱԲԱՏԵՔՍ» ընկերության հասարակայնության հետ կապերի բաժինը:

 

Ցուցահանդեսին ներկայացված են եղել շուրջ 70 կազմակերպություններ, որոնք հանդես են եկել իրենց արտադրանքով, նորություններով և առաջարկներով:

 

Հանդիսանալով կարկտապաշտպան ցանցերի և տեղադրման համակարգերի առաջին և միակ արտադրողը ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ տարածաշրջանում` «ՎԱԲԱՏԵՔՍ» ընկերությունը ցուցահանդեսի ընթացքում ներկայացրել է համապարփակ տեղեկատվություն ընկերության գործունեության, առաջարկների, ինչպես նաև տեղական և միջազգային մասշտաբով համագործակցության հնարավորությունների վերաբերյալ։ Այս անգամ ընկերության ներկայացվածությունն ամբողջացվել է ցանցապատված այգու իրական օրինակով, որի շնորհիվ առավել ակնառու և մատչելի են դարձել նախաձեռնության բովանդակությունն ու արդյունավետությունը:

 

Հիշեցնենք, որ կարկտապաշտպան ցանցերի և տեղադրման համակարգերի արտադրությունն արդեն մեկնարկել է Վանաձոր քաղաքում, և ընկերության գործունեությամբ հետաքրքրվում են նաև հարևան երկրները։