ԱԱԾ-ին նամակ ենք գրել՝ մեղադրում են մեզ գործակալ լինելու մեջ. մեր դեմ քրգործ հարուցեք կամ պատասխանատվության կանչեք․ Գառնիկ Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 18:29
IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով
30.10.2026 | 18:22
Կառավարությունում գլխավոր տեղը պետք է պատկանի ընդդիմությանը․ այն Սամվել Կարապետյանինն է․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 18:18
Սամվել Մայրապետյանի և նրա կնոջ ընկերության՝ Աբովյան 10 հասցեի գույքի բռնագանձման գործը կրկին կքննվի դատարանում
30.10.2026 | 18:15
Այն, ինչ կարելի է Փաշինյանին, քրեորեն պատժելի է մյուսների համար․ ինչպես է օրենքը կիրառվում ընտրողաբար
30.10.2026 | 18:10
Բելառուսն արգելել է հայկական կոնյակի վաճառքը // Ալեն Սիմոնյանը Մոսկվա կմեկնի․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 18:02
Վրաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են արագացնել սահմանի սահմանազատման գործընթացը
30.10.2026 | 17:54
Աշոցքում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Կարեն Մանուկյանը
30.10.2026 | 17:45
Արծվիկ Մինասյանը՝ ԵՊՀ-ում աշխատող եղբոր մասին, որը կաշառքի գործով է անցնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 17:34
«Ապրելու երկիրը» կմասնակցի Կապանի ՏԻՄ ընտրություններին․ ցուցակը կգլխավորի Տիգրան Աղասյանը
30.10.2026 | 17:26
«Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար կարևոր է, որ ՀՀ-ն անհրաժեշտ քաղաքական և իրավական քայլեր ձեռնարկի»․ Բայրամով
30.10.2026 | 17:17
Փաշինյանը հանձնարարել է զարգացնել պետական համակարգում երիտասարդների ներգրավման մեխանիզմները
30.10.2026 | 17:09
«Թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի» բառերը որպես վիրավորանք օգտագործելն անընդունելի է․ ՄԻՊ
30.10.2026 | 17:01
Ամասիայում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Ջեմմա Հարությունյանը
30.10.2026 | 16:55
Ընտրվելու դեպքում կդադարեցնեմ անդամակցությունը ՀՅԴ-ին․ Մինասյանը՝ հանձնաժողովի անդամ դառնալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:48
Մխիթար Խաչիկյանը Նոյեմբերյանում ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն է
Բոլորը

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Factor TV-ի հարցազրույցում անդրադառնալով ներքաղաքական իրադարձություններին և եկեղեցի-պետություն հարաբերություններին, մեղադրել է իշխանությանը Հայ Առաքելական եկեղեցու և ընդդիմության դեմ կեղծ քարոզարշավ իրականացնելու մեջ։

Մեկնաբանելով 10 հոգևորականների կողմից Կաթողիկոսի հրաժարականի պահանջը և իշխանության կողմից եկեղեցու վերաբերյալ հնչող քննադատությունները, Դանիելյանը նշել է․ «Իշխանությունը, անձամբ Նիկոլ Փաշինյանը, միշտ ձգտել է միջամտել Հայ Առաքելական եկեղեցու ներքին գործերին։ Դեռ 2018 թվականից ի վեր բազմաթիվ հանդիպումներ են եղել Կաթողիկոսի հետ և ինքը այդ հարցը՝ կուսակրոնության մասին, չի հնչեցրել։ Փաշինյանը փորձել է պարտադրել իր կամքը, մասնավորապես՝ որոշ եպիսկոպոսների նշանակման կամ ազատման հարցում։ Երբ դա չի հաջողվել, սկսվել են տեղեկատվական գրոհները»։

Պատգամավորը նաև անդրադարձել է Մայր աթոռում իշխանական և ընդդիմադիր անձանց հավաքին՝ կաթողիկոսի պաշտպանության կամ հրաժարականի պահանջով․ «Այդ ժամանակ, երբ եկեղեցու ներսում ժամերգություն էր ընթանում, մի ագրեսիվ խումբ փորձում էր դուռը ջարդել և ներխուժել»։

Ի պատասխան իշխանության կողմից հնչող մեղադրանքներին, թե ընդդիմությունը մասնակցում է Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմին և ֆինանսավորվում է դրսից, Դանիելյանը հայտարարել է․ «Եթե մենք գործակալ ենք, թող քրեական գործեր հարուցեն և ապացուցեն։ Իշխանությունը պարբերաբար մեղադրանքներ է հնչեցնում՝ առանց որևէ փաստի։ Դա զրպարտություն է, որի նպատակը ընդդիմախոսներին վարկաբեկելն է»։

Նա հերքել է այն մեղադրանքները իշխանականների կողմից եղած, երբ ՀՅԴ-ի որոշ քայլեր նրանց հիշեցրել են հիբրիդային հարձակումներ, մասնավորապես՝ անվտանգային ճգնաժամերի դեպքում ընդդիմադիր ցույցերը և վարչապետի հրաժարական պահանջելը։ 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունները, երբ Դաշնակցության անդամները մասնակցել են Արցախի պաշտպանությանը․ «Մենք մեր կյանքով ենք ապացուցել մեր նվիրվածությունը հայրենիքին։ Մեր ընկերներից շատերը զոհվել են, այդ թվում՝ Երևանի քաղաքային կառույցի ղեկավարը։ Մեզ հակապետականության մեջ մեղադրելը ոչ միայն սուտ է, այլև անբարոյականություն»։

Խոսելով արտաքին քաղաքականության մասին՝ Դանիելյանը քննադատել է իշխանության վարած արտաքին քաղաքականությունը․ «Իշխանությունը պարբերաբար զիջումներ է անում, բայց դրա դիմաց ստանում է միայն նոր պահանջներ։ Ադրբեջանը օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքները, բայց իշխանությունը շարունակում է խոսել խաղաղության մասին»։

Նա նաև անդրադարձել է Բաքվում պահվող հայ գերիների խնդրին՝ նշելով․ «Ադրբեջանի բանտերում մեր հայրենակիցները, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Սա մեզ համար առաջնային խնդիր է, որը պետք է լուծվի»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան