ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը թարմացրել է Ուկրաինայում ՌԴ-ի իրականացրած խախտումների վերաբերյալ բանաձևը. ինչպես է քվեարկել ՀՀ-ն

Լուրեր

01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
Բոլորը

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն ընդունել է թարմացված բանաձև՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի օկուպացված տարածքներում, այդ թվում՝ Ղրիմում և Սևաստոպոլում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

ՄԱԿ-ի 79 անդամ պետություն քվեարկել է բանաձևի օգտին, 16-ը՝ դեմ, իսկ 73-ը՝ ձեռնպահ: Բանաձևին դեմ են արտահայտվել Ռուսաստանը, Բելառուսը, Չինաստանը, Իրանը, Հյուսիսային Կորեան, Կուբան, Նիկարագուան և մի քանի աֆրիկյան երկրներ։

Հայաստանը ձեռնպահ է քվեարկել։

Բանաձևը հստակորեն դատապարտում է Ռուսաստանի ագրեսիվ պատերազմն Ուկրաինայի դեմ, վերահաստատում է Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում և մերժում ուկրաինական տարածքների կարգավիճակը փոխելու ցանկացած փորձ: Գլխավոր վեհաժողովը պահանջել է, որ Ռուսաստանն անհապաղ դադարեցնի իր ագրեսիան և դուրս բերի բոլոր զորքերն ուկրաինական տարածքից:

Փաստաթուղթը վերաբերում է Ուկրաինայի՝ ՌԴ-ի կողմից բոլոր օկուպացված տարածքներում մարդու իրավունքների վիճակին և կոչ է անում ուժեղացնել Ռուսաստանի օկուպացիոն իշխանությունների կողմից համակարգային խախտումների միջազգային մոնիթորինգը։ Բանաձևում նշվում է, մասնավորապես, օկուպացված տարածքների ռազմականացման, դրանց բնակիչների հարկադիր զորակոչի, լրագրողների, մարդու իրավունքների պաշտպանների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետապնդումների, ինչպես նաև մշակութային ժառանգության ոչնչացման մասին, մասնավորապես, Ղրիմում:

Թարմացված բանաձևը նաև պարունակում է դրույթներ, որոնք բացահայտորեն դատապարտում են ուկրաինացի ռազմագերիների և անօրինական կերպով պահվող քաղաքացիական անձանց նկատմամբ կտտանքները, անմարդկային վերաբերմունքը և մարդու իրավունքների այլ կոպիտ խախտումները: Փաստաթուղթը հիմնված է ՄԱԿ-ի անկախ միջազգային հանձնաժողովի եզրակացությունների վրա, որոնք հաստատում են բռնի անհետացումների և կտտանքների դեպքերը ինչպես օկուպացված տարածքներում, այնպես էլ Ռուսաստանում: Ավելին՝ փաստաթուղթը դատապարտում է Ռուսաստանի հրաժարումն առևանգված և գերի վերցված ուկրաինացիների ճակատագրի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելուց:

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան ողջունել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից բանաձևի ընդունումը:

«Ուկրաինան ամեն տարի նախաձեռնում է այս բանաձևի ընդունումը 2016 թվականից ի վեր: Փաստաթուղթը խստորեն դատապարտում է Ռուսաստանի ագրեսիան, վերահաստատում է Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և պահանջում է անհապաղ դադարեցնել պատերազմը և դուրս բերել ռուսական զորքերը»,- գրել է Սիբիհան X սոցիալական ցանցում:

Նա նշել է, որ բանաձևն ամրապնդում է մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի լուրջ խախտումների միջազգային մոնիթորինգը և ընդգծում հաշվետվողականության անհրաժեշտությունը։ Սիբիհան շնորհակալություն է հայտնել 79 պետություններին սկզբունքային աջակցության համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի