Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Օրյոլի ջերմաէլեկտրակայանն ու «Տոլյատիազոտ» գործարանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
Բոլորը

ՌԴ Օրյոլի մարզի նահանգապետ Անդրեյ Կլիչկովը հայտնել է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով Օրյոլ քաղաքում կոմունալ ծառայություններին մեծ վնաս է պատճառվել։ Նա հայտնել է, որ ջեռուցման և տաք ջրի մատակարարման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել, իսկ քաղաքի Սովետսկի շրջանի կրթական հաստատություններում և նախադպրոցական հաստատություններում դասերը դադարեցվել են, գրում է Current time-ը։

Ուկրաինական «Exilenova+» տելեգրամ ալիքը, հղում անելով տեղի բնակիչներին, հայտնել է երկու հրթիռային հարվածի մասին։ Առաջին հրթիռը, ենթադրաբար, հարված է հասցվել ջերմաէլեկտրակայանին, հետո՝ տրանսֆորմատորային սարքավորումներին։ Քաղաքի մի մասում էլեկտրաէներգիան անջատվել է։

Տելեգրամ ալիքները հաղորդում են նաև Սամարայի մարզում գտնվող «Տոլյատիազոտ»-ի վրա հարձակման մասին (ընկերությունն աշխարհի տասը խոշորագույն ամոնիակ արտադրողներից է):

Կրկին անօդաչուների հարձակման է ենթարկվել նաև Ռոստովի մարզը։ Նահանգապետ Յուրի Սլյուսարը հայտարարել է, որ Դոնի Ռոստովում Բոլգարստրոյի բնակելի շենքերը և Արևմտյան արդյունաբերական գոտու արդյունաբերական սպառողները զրկվել են էլեկտրաէներգիայից՝ էլեկտրահաղորդման գծի անսարքության պատճառով: Տագանրոգում վնասվել են հինգ մասնավոր տների պատուհաններ և տանիքներ, երեք մեքենա այրվել է։ Խափանվել է նաև Մյասնիկովսկի շրջանի Նեդվիգովկա գյուղի և Ազովսկի շրջանի Զաիմո-Օբրիվ գյուղի էլեկտրամատակարարումը:

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը խոցվել է ուկրաինական 94 անօդաչու թռչող սարք, որոնցից 36-ը՝ Ռոստովի մարզի երկնքում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի