Սամվել Կարապետյանի սիրտը չցավա՞ց՝ ՌԴ-ի զենքն Ադրբեջանը ՀՀ-ի դեմ կիրառեց, թե՞ Կրեմլից չուներ հանձնարարություն․ Հովսեփ Խուրշուդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական կյանքում արտաքին միջամտություններին, 2026 թվականի ընտրություններին ընդառաջ սպասվող զարգացումներին և ՌԴ-ի դերակատարմանը։ Խոսելով Եվրամիության կողմից Հայաստանին տրամադրվելիք 12 միլիոն եվրոյի մասին, որը նպատակ ունի աջակցել արտաքին միջամտության դեմ պայքարին, Խուրշուդյանը շեշտել է, որ այդ միջամտությունն արդեն իսկ իրականություն է և գալիս է Ռուսաստանից։

«Ռուսաստանից հսկայական միջոցներ են գալիս՝ արդեն սկսել են գալ․․․ Եվ այստեղ Ռուսաստանի հետ աֆիլացված բիզնեսներից, հատկապես հայտնի գործարարների այստեղի բիզնեսներից և այլն, գումարներ են գնում դեպի քաղաքական ասպարեզ, որը օրենքի խախտում է, իհարկե, բայց դժվար է դա վերահսկել, բացահայտել»,- նշել է բանախոսը։

Նա զուգահեռներ է անցկացրել Մոլդովայում տեղի ունեցած գործընթացների հետ՝ նշելով, որ այնտեղ Ռուսաստանը կիրառել է ընտրակաշառքի և ապատեղեկատվության մեխանիզմներ, ինչը փորձ է արվում կիրառել նաև Հայաստանում։ Որպես օրինակ՝ նա հիշատակել է Գյումրիի ընտրությունները, որտեղ, ըստ նրա, աշխատել է «ընտրակաշառքի համակարգը»։
Խուրշուդյանը կարծիք է հայտնել, որ Հայաստանում գործող ընդդիմադիր որոշ ուժեր և գործիչներ ծառայում են ռուսական շահերին՝ իրականացնելով հիբրիդային պատերազմ։

«Հիբրիդային պատերազմը հենց դա է, երբ ուղիղ պատերազմը շատ թանկ է նստում․․․ Իրենք մտածում են՝ լավ, մի րոպե, եթե այսքան թանկ էր նստելու մեր վրա, ավելի հեշտ չէ՞ր այն 5 միլիարդի փոխարեն, որ մենք տվել էինք, որ փուչիկներով մեզ դիմավորեն Կիևում․․․ 5 միլիարդի տեղը 50 միլիարդ տայինք»,- նկատել է Խուրշուդյանը՝ հավելելով, որ Հայաստանում Ռուսաստանը փորձում է գործել ներսի ուժերի միջոցով։

Ըստ Խուրշուդյանի՝ Ռուսաստանին Հայաստանում պետք չեն պարզապես լոյալ գործիչներ, այլ կոնկրետ կատարողներ։
«Իրենց ուղղակի պետք է, որ ոչ թե չլինի մարդ հակառուս, իրենց պետք է խամաճիկ, որ ինչ ուզի Ռուսաստանը, Պուտինը, այդ խամաճիկը անի։ Ուզի՝ ասի՝ այդ Սյունիքը պետք է վերանվանեք Զանգեզուր ու փոխանցեք Ադրբեջանին, սա ասի՝ դե մեր ազգային շահերից և հայ-ռուսական դարավոր բարեկամությունից բխում է, որ մենք պետք է դա անենք։ Այդպիսի խամաճիկ է պետք իրենց»։

Անդրադառնալով հասարակական դաշտում քննարկվող այն հարցադրմանը, թե ինչու Հայաստանի իշխանությունները կոշտ քայլեր չեն ձեռնարկում, օրինակ՝ չեն արգելում որոշ կուսակցությունների գործունեությունը, ինչպես դա արվեց Մոլդովայում, Խուրշուդյանը քննադատել է կառավարության մոտեցումը։

«Նախ՝ կուսակցությունների արգելելու օրինակը Մոլդովայի․․․ մի հատ պետք է հասկանալ՝ ինչի՞ են արգելել։ Արգելել են, որովհետև բացահայտվել է, որ իրենք ուղիղ ֆինանսավորում են ստացել Ռուսաստանից և զբաղվել են մանիպուլյատիվ ապատեղեկատվություն տարածելով․․․ Իսկ այստեղ ի՞նչն է խանգարում, որ մեր ԱԱԾ-ն զբաղվի դրանով»,- հարց է բարձրացրել նա։

Խոսելով ընդդիմության գործողությունների մասին՝ Խուրշուդյանը նշել է, որ նրանք չեն պահանջում հերթական ընտրություններ, այլ ցանկանում են իշխանությունը վերցնել առանց ընտրությունների։

«Մոռացե՞լ եք իրենց խամաճիկները այստեղ՝ պատերազմից հետո անմիջապես որ սկսեցին շարժումը, ի՞նչն էր իրենց հիմնական լոզունգը․ նոր ընտրություններ չէին պահանջում իրենք։ Իրենք նոր ընտրություն, արտահերթ ընտրություն չէին պահանջում։ Իրենք ասում էին՝ տվեք իշխանությունը մեզ առանց ոչ մի ընտրության»։
Եզրափակելով զրույցը՝ Հովսեփ Խուրշուդյանը նշել է, որ Ռուսաստանի նպատակն է Հայաստանը վերածել «գուբերնիայի» կամ Թաթարստանի կարգավիճակով միավորի, և այդ ծրագրի իրականացման համար օգտագործվում են տեղական գործիչները։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան