Հեյդար Ալիևի արձանին «Ստալին» գրած ընդդիմադիր ադրբեջանցի ակտիվիստը «ինքնասպան է եղել» բանտում

Լուրեր

05.11.2026 | 14:15
Լեբրոն Ջեյմսը ևս մեկ ռեկորդ է սահմանել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:07
Էրդողանը մեկնաբանել է Ադրբեջանի հետ ճգնաժամը ու հայտնել Բաքու կատարելիք այցի մասին՝ մասնակցելու «Հաղթանակի օրվա» միջոցառումներին
05.11.2026 | 13:56
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով կան տուժածներ
05.11.2026 | 13:50
ԵՄ-ն հունվարին կքննարկի Վրաստանի դեմ նոր միջոցների կիրառումը ժողովրդավարության հետընթացի պատճառով
05.11.2026 | 13:44
Անթալիա մեկնելու պլաններ ունեմ. Նիկոլ Փաշինյան ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:33
Հուսով եմ` առաջիկայում Ադրբեջանից այլ պաշտոնյաներ էլ կգան Հայաստան. Միրզոյանը` Հաջիևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:24
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը մեկնել են Չինաստան
05.11.2026 | 13:14
«Հերացի» ավագ դպրոցից 19 տարի առաջ ապօրինի օտարված 555 քմ տարածքը վերադարձվել է պետությանը
05.11.2026 | 13:07
Ձյուն և բուք է սպասվում․ նոյեմբերի 8-9-ի գիշերը ձյուն կտեղա նաև Երևանում
05.11.2026 | 13:02
Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 13:02
Փաստաբան Արտաշես Հովհաննիսյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:50
Շատ «աբիդնի» ա, որ ավանդական ճանապարհով չի եկել Լարսում լռվի. Միրզոյանը հեգնեց Խաչատրյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:39
ԵՄ ընդլայնումը հրատապ է․ չենք կարող երկար սպասեցնել թեկնածու երկրներին․ Կալաս
05.11.2026 | 12:28
Թրամփը ընտրություններում պարտությունից հետո դիտարկում է Պենտագոնի ղեկավարի հնարավոր հեռացումը
05.11.2026 | 12:21
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Ադրբեջանի ընդդիմադիր ժողովրդական ճակատ կուսակցության անդամ Էլբեյի Քերիմլին, որը գտնվում էր բանտում, դեկտեմբերի 12-ին ինքնասպան է եղել բանտի բուժբաժանմունքում, որտեղ նա պահվում էր։

Կուսակցությունից Meydan TV-ին հայտնել են, որ Քերիմլին կախվել է բանտի բուժբաժանմունքում։ Ինքնասպանության պատճառը հայտնի չէ։ Համացանցում ադրբեջանցի տարբեր ակտիվիստներ, գործիչներ կասկածներ են հայտնում ինքնասպանության վերաբերյալ։ Ադրբեջանի Արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ Խազարի շրջանի դատախազությունը հետաքննում է մահվան հանգամանքները։

Քերիմլին ձերբակալվել էր 2023 թվականի օգոստոսին՝ Հեյդար Ալիևի արձանի վրա «Ստալին» գրելուց հետո։

«Ես այսօր այստեղ եմ, որովհետև Հեյդար Ալիևի արձանի հետևի մասում գրել եմ «Ստալին»։ Ոստիկանության բաժանմունքում ասացին. «Կա՛մ թմրանյութ, կա՛մ զենք՝ դուք պետք է ընտրեք մեկը, կա՛մ ձեզ կմեղադրեն պետական ​​դավաճանության մեջ։ Մենք ռազմական օբյեկտների լուսանկարներ կբեռնենք ձեր հեռախոսի մեջ, կմեղադրենք ձեզ Հայաստանին և Իրանին ռազմական գաղտնիքներ փոխանցելու մեջ»։ Կոկորդս չորացավ լսածիցս։ Ասացին. «Թույլ մի տվեք, որ մենք ձեր տնից 1 կիլոգրամ հանենք»»,- ձերբակալվելուց հետո իր փաստաբանին ասել էր Քերիմլին։

2024 թվականին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը նրան դատապարտել էր 6 տարվա ազատազրկման՝ Քրեական օրենսգրքի՝ վաճառքի նպատակով մեծ քանակությամբ թմրանյութեր պահելու հոդվածով։

Ավելի ուշ Գերագույն դատարանը նրա պատժից հանել է վաճառքի նպատակը և կրճատել նրա պատիժը մինչև 5 տարի։

Ներկայումս բանտում են «Ժողովրդական ճակատ» կուսակցության ավելի քան 20 անդամներ։

Կուսակցության նախագահ Ալի Քերիմլին և նախագահության անդամ Մամեդ Իբրահիմը կալանավորվել են դեկտեմբերի 1-ին՝ 2 ամիս 15 օրով, իշխանությունը բռնի զավթելու և պետության սահմանադրական կառուցվածքը բռնի կերպով փոխելուն ուղղված գործողությունների մեղադրանքով։

Կուսակցությունը ձերբակալությունները համարում է քաղաքական պատվեր։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի