Հիմա դուք ուզում եք, որ ես ուրիշների նման ընդդիմադիրներին քննադատե՞մ. Սերժ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Քաղաքական ուժերն ասում են, որ եկեղեցու դեմ այս պայքարը նաև մեր ինքնության դեմ պայքար է։ Ի՞նչ եք կարծում, քաղաքական ընդդիմադիր ուժերը չպե՞տք է այս հակապետական ընթացքի դեմ կանգնեն, թե՞ լուռ պետք է հետևեն»,-ի պատասխան լրագրողի այս հարցի՝ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, որ չի կարծում, թե բոլոր ընդդիմադիր ուժերն ուղղակի հետևում են կամ հաճույք են ստանում այդ ամենից:

«Այո, այդ խնդիրը կա՝ միասնական պայքար մղելու, բայց ցավոք սրտի դեռևս չի ստացվում։ Դուք ուզում եք, որպեսզի ես ուրիշների նման քննադատե՞մ ընդդիմադիրներին»,-ասաց Սերժ Սարգսյանը և հիշեցրեց Հակակոռուպցին դատարանի դիմաց իր արած հայտարարությունն այն մասին, որ իրենք պատրաստ են Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հորդորով ցանկացած գործողության:

Անդրադառնալով Արցախի հարցի բանակցային գործընթացին՝ լրագրողներից մեկն ասաց, որ իշխանություններն ասում են՝ եթե Սարգսյանը հարց լուծող էր, ապա թող մինչև 2018-ը լուծեր:

«Ես ընդհանրապես այսպիսի բաներ չեմ սիրում, բայց համեմատություն պիտի անեմ: Նույնն է, որ կանանցից պահանջեն, որ հինգ ամսում երեխա ունենան, ինչի՞ չեն ունենում: Էդ մոտավորապես նույնն ա: Այսինքն՝ էդ ո՞վ ա ժամկետ դրել, թե ինչ ժամկետում դա պիտի լուծվի: Մենք ամեն ինչ արել ենք, որպեսզի լուծվի դրականորեն: Իսկ ինքը, այ տենց, մալադեց, ապրի, կարճ ժամանակում ամեն ինչը հանձնեց ու լուծեց»,- ասաց Սերժ Սարգսյանը:

Արաքս Մամուլյան