7-րդ գումարման Ազգային ժողովի նիստը տեղի է ունենալու հունվարի 7-ին, ոչ թե՝ դեկտեմբերի 31-ին

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը տեղի է ունենալու հունվարի 7-ին, ոչ, թե դեկտեմբերի 31-ին, ինչպես հայտարարել էր վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը:

Նոյեմբերի 2-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պաշտոնապես հայտարարեց, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի 9-ին: Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը կսկսվի նոյեմբերի 26-ից և կտևի մինչև դեկտեմբերի 7-ը։

ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 32-րդ հոդվածի համաձայն, Ազգային ժողովի արտահերթ ընտրության դեպքերում առաջին նստաշրջանը հրավիրվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի օրը՝ ժամը 10:00-ին։ Ընտրությունները կայանալու է դեկտեմբերի 9-ին։ Ընտրական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից հետո` 7-րդ օրը՝ այսինքն դեկտեմբերի 16-ին հիմք ընդունելով ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, վերահաշվարկի արդյունքները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները, կազմում է արձանագրություն քվեարկության վերջնական արդյունքների վերաբերյալ:

Դեկտեմբերի 16-ին հրապարակվելու են ընտրությունների նախնական արդյունքները: Սակայն, Ընտրական օրենսգրքի 102-րդ հոդվածի համաձայն՝  Ազգային ժողովի ընտրությունների արդյունքով սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասով, 97-րդ հոդվածի 4-րդ մասով, 99-րդ հոդվածով ընդունված որոշումների վիճարկման մասին դիմումներ սահմանադրական դատարան կարող են ներկայացվել համապատասխան որոշման հրապարակման օրվանից հետո` 5-րդ օրը՝ մինչև ժամը 18.00-ն:

Ստացվում է, որ դեկտեմբերի 16-ին ևս գումարվում է հինգ օր և սա լինում է արդեն դեկտեմբերի 21-ը: Եթե ՍԴ բողոք չի ներկայացվում, ապա ԿԸՀ-ն կարող է դեկտեմբերի 22-ին ամփոփել քվեարկության վերջնական արդյունքները: Այս տարի դեկտեմբերի 22-ը համընկնում է շաբաթ օրվա հետ և քանի որ օրենքի պարտադրանք չկա, որպեսզի ոչ աշխատանքային օրով ԿԸՀ-ն նիստ հրավիրի, ապա ԿԸՀ նիստը տեղի է ունենալու երկուշաբթի՝ դեկտեմբերի 24-ին:

Դեկտեմբերի 24-ին հաջորդող հաջորդող 2-րդ երկուշաբթին լինում է հունվարի 7-ը: Ստացվում է, որ 7-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստը տեղի է ունենալու հունվարի 7-ին, եթե իհարկե վերոնշյալ 5 օրվա ընթացքում որևէ քաղաքական ուժ չի դիմում Սահմանադրական դատարան: Եթե դիմողներ եղան, ապա առաջին նիստը տեղի կունենա հունվարի 7-ից 15 օր անց, քանի որ բողոքը ՍԴ-ն քննելու է 15 օրվա ընթացքում:

Հայկ Վարդանյան