Արտակ Շաբոյանն արձագանքում է Նիկոլ Փաշինյանի՝ նախկինում իր հասցեին հնչեցրած գնահատականներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
Բոլորը

Դրական եմ վերաբերում քննադատություններին, դրանք նպաստում են աշխատանքի բարելավմանը: Այսօր՝ նոյեմբերի 2-ին, ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց Տնտեսական մրցակցության պահպանման պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ ժամանակին իր հասցեին հնչեցրած քննադատություններին:

2015 թվականին Նիկոլ Փաշինյանը ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին համարել էր փոքր ֆիգուր և առաջարկել ոտքի տակ չընկնել: «Դուք չափազանց փոքր ֆիգուր եք՝ Ձեզ հետ բանավեճի մեջ մտնելու համար։ Իմ բանավեճը Ձեր քաղաքական ծնողների հետ է։ Այնպես որ՝ Ձեզ խորհուրդ կտամ ընդհանրապես ոտքի տակ չընկնել»,- ասել էր Փաշինյանը:

ԱԺ-ում «Հայկական ժամանակ»-ի լրագրողը Շաբոյանին հիշեցրեց այս խոսքերը և հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է լեզու գտել Փաշինյանի հետ, որ շարունակում է աշխատել. «Մենք մեր աշխատանքը բարեխիղճ իրականացնում ենք: Նոր Սահմանադրությամբ՝ մեկ տարվա ընթացքում պետք է մեր Հանձնաժողովի նոր անդամներ նշանակվեն Ազգային ժողովի կողմից, վարչապետի առաջադրմամբ: Այս ժամանակահատվածում վարչապետը կարող էր նոր թեկնածու ներկայացնել: Մենք մեր աշխատանքը շարունակում ենք սրտացավորեն անել»:

Հարցին՝ հեղափոխությունից հետո փոխվե՞լ է, Շաբոյանը պատասխանեց. «Ես նույն աշխարհայացքով շարունակում եմ աշխատել: Քննադատություններին միշտ էլ նորմալ եմ վերաբերվել, դրանք միշտ էլ աշխատանքային են եղել: Քննադատություններին ես դրական եմ վերաբերվում, քանի որ դրանք նպաստում են աշխատանքի բարելավմանը»:

Մանրամասները՝ տեսանյութում: