ԱԺ ընտրությունների քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ին. ԿԸՀ-ն հաստատեց արտահերթի ժամանակացույցը

Լուրեր

15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
Բոլորը

Դեկտեմբերի 9-ին նախանշված արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ին և կտևի մինչև դեկտեմբերի 7-ը:

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր՝ նոյեմբերի 2-ին հրավիրած արտահերթ նիստում քննարկել և հաստատել է արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի խոսքով՝ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունները ցուցակները պետք է հանձնաժողով ներկայացնեն մինչև նոյեմբերի 14-ը՝ ժամը 18։00-ն:

Միաժամանակ, ընտրողների ռեգիստրի տվյալները հաշվի առնելով՝ սահմանվել է յուրաքանչյուր ընտրատարածքում կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի տարածքային ընտրացուցակում ընդգրկվող թեկնածուների առավելագույն թիվը:

Պատկերը հետևյալն է.

Թիվ 1 ընտրական տարածք՝ Երևանի Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններ – ընտրողների թիվը՝ 200 հազար 112, ընտրատարածքի տարածքային ցուցակում ընդգրկվող թեկնածուների առավելագույն թիվը՝ 13;

Թիվ 2 ընտրական տարածք՝ Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջաններ – ընտրողների թիվը՝ 213 հազար 628, թեկնածուների առավելագույն թիվը՝ 14;

Թիվ 3 ընտրական տարածք՝ Մալաթիա-Սեբաստիա – ընտրողների թիվը՝ 225 հազար 223, թեկնածուների առավելագույն թիվը՝ 15;

Թիվ 4 ընտրական տարածք՝ Կենտրոն, Նորք Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն – ընտրողների թիվը՝ 209 հազար 35, թեկնածուների թիվը՝ 13;

Թիվ 5 ընտրական տարածք՝ Արարատի մարզ – ընտրողների թիվը՝ 221 հազար 655, թեկնածուների թիվը՝ 14;

Թիվ 6 ընտրական տարածք՝ Արմավիրի մարզ – ընտրողների թիվը՝ 233 հազար 632, թեկնածուների թիվը՝ 15;

Թիվ 7 ընտրական տարածք՝ Արագածոտնի մարզ – ընտրողների թիվը՝ 117 հազար 534, թեկնածուների թիվը՝ 7;

Թիվ 8 ընտրական տարածք՝ Գեղարքունիքի մարզ – ընտրողների թիվը՝ 188 հազար 45, թեկնածուների թիվը՝ 12;

Թիվ 9 ընտրական տարածք՝ Լոռու մարզ – ընտրողների թիվը՝ 237 հազար 837, թեկնածուների թիվը՝ 12;

Թիվ 10 ընտրական տարածք՝ Կոտայքի մարզ – ընտրողների թիվը՝ 239 հազար 847, թեկնածուների թիվը՝ 15;

Թիվ 11 ընտրական տարածք՝ Շիրակի մարզ – ընտրողների թիվը՝ 229 հազար 542, թեկնածուների թիվը՝ 15;

Թիվ 12 ընտրական տարածք՝ Սյունիքի և Վայոց ձորի մարզեր – ընտրողների թիվը՝ 151 հազար 687, թեկնածուների թիվը՝ 10;

Թիվ 13 ընտրական տարածք՝ Տավուշի մարզ – ընտրողների թիվը՝ 107 հազար 139, թեկնածուների թիվը՝ 7: