Դավիթ Սանասարյանը դուրս եկավ «Ժառանգությունից»․ կանդամակցի ՔՊ-ին

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը դուրս է եկել «Ժառանգությունից» և անդամակցելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Այս մասին նա ասաց ֆեյսբուքյան ուղիղ եթերում։

«Արդեն 10-11 տարի անցավ այն օրից, երբ ես անդամագրվեցի «Ժառանգություն» կուսակցությանը: Բանակից հետո րավաբանական կրթություն ստացա, բայց փաստաբան չդարձա։ Հանդիպեցի Րաֆֆի Հովհաննիսյանի հետ։ Նրա շնորհիվ հասկացա, որ յուրաքանչյուր քաղաքացուց է կախված հայրենիքը: Հասկացա, որ պետք է մտնեմ քաղաքականություն ու ակտիվ գործունեություն ծավալեմ։ 2007 թվականից ի վեր «Ժառանգությունն» ինձ համար եղել է քաղաքական դպրոց, ես իմ կուսակից ընկերների հետ եղել եմ գրեթե բոլոր միջոցառումներին։ Կարող եմ հպարտանալ, որ նման պայքարող ընկերներ եմ ունեցել:

Կարող եմ այսօր շնորհակալություն հայտնել անձամբ Րաֆֆի Հովհաննիսյանին և իմ մյուս կուսակից ընկերներին: Ես օրեր առաջ դուրս եմ եկել «Ժառանգություն» կուսակցության շարքերից»,-նշեց Սանասարյանը: