Հայաստանի պետական շահը տնտեսական զարգացումն է. վարչապետ

Լուրեր

09.06.2026 | 00:17
Մարկո Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 23:25
24 ժամ ջուր չի լինի Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
08.06.2026 | 23:12
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիաայի անջատումներ կլինեն
08.06.2026 | 22:58
Հայտնի է նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օրը
08.06.2026 | 22:44
Իրանի ԱԳ նախարարը հայերեն գրառմամբ է շնորհավորել Փաշինյանին
08.06.2026 | 22:34
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները ստորագրել են Ստամբուլի հռչակագիրը
08.06.2026 | 22:24
Ամփոփվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց ընտրական իրավունքի ապահովման արդյունքները
08.06.2026 | 22:11
Հայաստանի ժողովուրդը քվեարկել է հանուն խաղաղության. ԵԽ նախագահը և Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
08.06.2026 | 22:10
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը մինչև հուլիսի 31-ը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է սահմանել
08.06.2026 | 21:59
Վստահ եմ, որ Հայաստանի և Իրանի հարաբերությունները նոր շրջանում էլ կշարունակեն ամրապնդվել. Փեզեշքիան
08.06.2026 | 21:45
Ջրվեժի գերեզմանատան մոտ մեքենա է այրվել
08.06.2026 | 21:33
Բաքվի դատախազը պահանջել է Toplum TV-ի լրագրողներին դատապարտել 13-16 տարվա ազատազրկման
08.06.2026 | 21:18
Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով. Հունաստանի վարչապետ
08.06.2026 | 21:09
Այսօր Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ. Ազիզյան
08.06.2026 | 20:51
«Ռեալը» ՈՒԵՖԱ-ին խնդրել է «Բարսելոնային» զրկել տիտղոսներից
Բոլորը

Ջերմուկում կայացած «Գործարար միջավայրի բարելավումը երկխոսության միջոցով» երկրորդ աշխատաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի պետական շահի առանցքում տնտեսական զարգացումն է՝ ընդգծելով տնտեսական մտածողության փոփոխության, երկարաժամկետ ռազմավարությունների ձևավորման և պետական ու մասնավոր հատվածների համագործակցության խորացման անհրաժեշտությունը։

ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ աշխատաժողովի նպատակը Հայաստանի հանրային և մասնավոր հատվածների միջև կառուցողական և հաշվետու համագործակցության ամրապնդումն է՝ հիմք ընդունելով նախապես հավաքագրված և քննարկված ոլորտային խնդիրները և դրանց հնարավոր լուծումների ուղղությամբ ներկայացված առաջարկները։ Աշխատաժողովին մասնակցել են Կառավարության, օրենսդիր իշխանության, պետական մարմինների, գործարար համայնքի ներկայացուցիչներ:

Ողջունելով ներկաններին Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ սա արդեն այս տարվա ընթացքում նման ձևաչափով անցկացվող երկրորդ աշխատաժողովն է: Վարչապետը նշել է, որ Դիլիջանում անցկացված առաջին աշխատաժողովի արդյունավետությունն ակնհայտ է. «Շատ կարևոր է, որպեսզի գործարար համայնքը Կառավարության հետ հարցերը քննարկելու նաև այսպիսի ձևաչափ ունենա, որտեղ հնարավոր կլինի բարձրացված հարցերը քննարկել ավելի ընդլայնված կազմով: Կարևոր է նաև, որ ընդհանրական լինեն քննարկումները, որպեսզի մասնավոր դեպքերից կարողանանք դուրս բերել այն երևույթները, հաջողությունները և խնդիրները, որոնք ունեն ընդհանրական նշանակություն»։

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է` խնդիրների քննարկումը պետք է զուգորդվի Հայաստանում տեղի ունեցող քաղաքական և սոցիալ-հոգեբանական գործընթացներով։ «Ի՞նչ է տեղի ունենում այսօր Հայաստանում: Արդեն բավականին երկար ժամանակ Հայաստանում տեղի է ունենում մտածողության որոշակի փոփոխություն և, կարծում եմ, որ քաղաքական և սոցիալ-հոգեբանական այդ շերտերի փոփոխությանը զուգահեռ մենք պետք է տնտեսական մտածողության որոշակի փոփոխություն ունենանք»,-նշել է երկրի ղեկավարը և հավելել, որ հաճախ առերեսվում են մտածողության ձևերի և բանաձևերի հետ, որոնք համարժեք չեն Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններին։

Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ` դա կարելի է հանդիպել թե՛ Կառավարությունում, թե՛ պետական մարմիններում և թե՛ գործարար համայնքում: Այդ առումով, վարչապետը կարևորել է քաղաքականության և մտածողության ձևերը վերանայելու անհրաժեշտությունը: «Վերջին տարիներին մենք միջինում ավելի քան 7% տնտեսական աճ ենք ունեցել, ինչը շատ լավ է, ինչը մեր բոլորի աշխատանքի արդյունք է, և ես ուզում եմ այդ արդյունքի համար շնորհակալություն հայտնել նաև Հայաստանի Հանրապետության գործարար համայնքին` ի դեմս նրանց ներկայացուցիչների, շնորհակալություն հայտնել Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող և օրենքով սահմանված հարկերը վճարող բոլոր տնտեսվարողներին և քաղաքացիներին: Բայց, իմ կարծիքով, մենք մտնում ենք բոլորովին նոր մի փուլի մեջ, որտեղ տնտեսական քաղաքականության ձևավորման մտածողության մեր ձևերը, տնտեսական գործունեությամբ զբաղվելու մտածողության մեր ձևերը, պետք է առնվազն վերանայենք: Եվ դրանք պետք է համապատասխանեցնենք ոչ թե այսօրվան, որովհետև այսօրվան համապատասխանեցնել` նշանակում է ուշանալ, այլ պետք է խոսենք ընթացքին, դինամիկային և կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ ռազմավարություններին և զարգացումներին մեր մտածողությունը համապատասխանեցնելու մասին: Մեր տնտեսությունը և մենք էլ գլոբալ աշխարհի մաս ենք, և պետք է մեր մտածողության ու գործողության ձևերով կարողանանք համահունչ լինել աշխարհի զարգացումներին»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պետք է կոնկրետ խնդիրների համատեքստում գտնել այն հենման կետերը, որոնց շուրջ աշխատելով՝ կկարողանանք երկարաժամկետ պատկերացումներ և ռազմավարություններ ձևավորել, որը չի լինի միայն Կառավարության կամ քաղաքական մեծամասնության ռազմավարությունը, այլ կլինի Հայաստանի տնտեսության ռազմավարությունը:

Վարչապետը տեղեկացրել է, որ 2026 թվականի Կառավարության առաջին նիստում նախատեսվում է ընդունել տնտեսական քաղաքականության դոկտրինը, որի նախագիծն արդեն վերջնականացման փուլում է գտնվում: «Այնտեղ կմատնանշենք, թե Հայաստանի տնտեսության երկարաժամկետ հեռանկարում, մասնավորապես` մինչև 2050 թվականը, ի՞նչ հիմնական ուղղությունների վրա պետք է աշխատենք, որպեսզի մեր տնտեսությունը լինի մրցունակ և զարգացող` հենվելով այն տրամաբանության և գիտակցության վրա, որ Հայաստանի Հանրապետության պետական շահը տնտեսական զարգացումն է», -շեշտել է Նիկոլ Փաշինյանը:

Երկրի ղեկավարն անդրադարձել է «համախմբում պետության շուրջ, համախմբում պետական շահերի շուրջ» խոսույթին և մատնանշել, որ այդ համախմբման հենակետը և առանցքը տնտեսական զարգացումն է. «Չի կարող որևէ ոլորտում որևէ նպատակ՝ մշակութային, մարզական, սոցիալական, իրագործվել առանց տնտեսական զարգացման։ Եվ հետևաբար, այս արձանագրումը, որ Հայաստանի պետական շահը տնտեսական զարգացումն է, կարծում եմ` այն հենակետն է, որի համատեքստում պետք է նոր բանաձևեր փորձենք ստեղծել: Եվ հենց տնտեսական զարգացման շուրջ է, որ պետք է ապահովենք համախմբումը, մասնավորապես` Հայաստանի գործարար համայնքի և ընդհանրապես հանրության, որովհետև չկա որևէ մի անձ, որ մասնակցություն կամ առնչություն չունի Հայաստանի տնտեսական տնտեսական զարգացման, հետևաբար` պետական շահի և պետական շահերի հետ»։

Ամփոփելով խոսքը` երկրի ղեկավարը հաջողություն է մաղթել ներկաներին աշխատաժողովի հագեցած օրակարգը քննարկելու գործում։

Հաջորդիվ տեղի են ունեցել գործարար համայնքի բարձրացրած խնդիրներն արտացոլող երեք թեմատիկ ուղղություններով քննարկումներ՝ ներդրումային միջավայրի բարելավման ուղղություններ, կարգավորումների և վարչարարության կանխատեսելիություն, հաշվետու և մասնակցային կառավարում: Պանելային քննարկումներին մասնակցել են Կառավարության, Կենտրոնական բանկի, գործարար համայնքի, ինչպես նար բիզնես միջավայրի խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել եզրափակիչ խոսքով, շնորհակալություն հայտնել աշխատաժողովի կազմակերպման համար, խոսել տնտեսական մտածողության փոփոխության կարևորության մասին, այս համատեքստում ընդգծել, որ քաղաքական փոփոխությունները տևական և հիմնարար են լինում, եթե ուղեկցվում են տնտեսական մտածողության փոփոխությամբ: Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև հարկերի ընկալման փոփոխության մասին և նշել. «Ես տեսնում եմ, որ այդ փոփոխությունը տեղի է ունենում, իհարկե այդ փոփոխությունը տեղի է ունենում նաև զուգընթաց նրան, որ մարդը տեսնում է, որ իր վճարած հարկը եկավ վերադարձավ իր ոտքի տակ, ցեխը դարձավ ասֆալտ, ավերակ դպրոցը դարձավ նոր դպրոց և այլն»:

Վարչապետը խոսել է նաև ներհայաստանյան փորձագիտական ներուժի զարգացման, որոշումների կայացման հարցում բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների ներգրավվածության, ոլորտային միությունների ստեղծման կարևորության մասին, որտեղ կմիավորվեն Կառավարության և մասնավոր հատվածի ներուժը:

Ամփոփելով խոսքը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հաջողությունն այն է, որ մենք գիտենք սովորել, երբ գիտենք սովորել, նշանակում է, որ մեր առաջ դրված բոլոր խնդիրները կլուծենք»։