«Փաստաթուղթ չկա, կեղծ բաներ են». Արմեն Ռուստամյանը՝ Հրայր Կարապետյանի ԿԳԲ-ի գործակալ լինելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր ֆեյսբուքում հրապարակվել է սկանդալային փաստաթուղթ, ըստ որի, 1990-ից ՀՅԴ անդամ Հրայր Կարապետյանը, որը ներկայում ՀՀ հյուպատոսն է Սանկտ-Պետերբուրգում, Խորհրդային Հայաստանի ժամանակներում (հոկտեմբեր, 1987թ.) հավաքագրվել է ՊԱԿ-ի (ԿԳԲ) կողմից:

Հարցի առնչությամբ Factor.am-ին ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց, որ իրենք բազմիցս անդրադարձել են այս հարցին։

«Դրան պատասխանել է հենց ինքը՝ Հրայր Կարապետյանը, բայց դա մարդկանց չի հետաքրքրում։ Սա սև փիառի ձև է, որն անընդհատ կիրառվում է․ այս նույն հարցը նորից է լինելու, այնպես որ, պետք չէ մտածել, որ հիմա եթե պատասխանենք, ավարտվելու է»,- ասաց Ռուստամյանը։

Հարցին՝ իսկ հրապարակված փաստաթղթի վերաբերյալ ի՞նչ կարծիքի է, դաշնակցական պատգամավորն ասաց․ «Ոչ մի փաստաթուղթ էլ չկա, սուտ, կեղծ բաներ են բոլորը, Հրայր Կարապետյանն էլ դրա մասին արտահայտվել է ու իր տեսակետն ասել։ Ուզում են մեզ զբաղեցնել անիմաստ գործերով, այդքան բան»։

Հիշեցնենք, որ ՀՅԴ անդամ Հրայր Կարապետյանի՝ (ԿԳԲ) անդամ լինելու մասին տեղեկությունն ու փաստաթուղթը հրապարակել էր Արթուր Սաֆարյան անունով օգտատերը՝ իր ֆեյսբուքյան էջում․

«Շարունակում եմ ներկայացնել հայ յուդաների դաշինքի` կարճ ասած ՀՅԴ, ողջ իրական դեմքը, ԿԳԲ ագենտներ, դավաճաններ, ազգադավ գործունեություն, մի խոսքով դաշնակներ: Լուսանկարում Հրայր Կարապետյան՝ ՀՅԴ անդամ 1990-ից, նախկինում ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահ, ներկա պահին ՀՀ հյուպատոսն է Սանկտ-Պետերբուրգում և հաջորդը նրան վերաբերվող տեղեկանքը, որից պարզ է դառնում որ նա դեռևս Խորհրդային Հայաստանի ժամանակներում (հոկտեմբեր, 1987թ.) հավաքագրվել է ՊԱԿ-ի (ԿԳԲ) կողմից: Եվ այսպես, ընկերներիս ներկայացնեմ մեր գլխավոր հերոսին՝ «Գոշ» մականունով պետանվտանգության գործակալին: «Հույժ գաղտնի» վերտառությամբ 6071 համարով գրանցված տեղեկանքը, մեզ ավետում է, որ սույն գործակալը հավաքագրվել է ԽՍՀՄ ՊԱԿ-ի կողմից 1987թ. հոկտեմբերի 29-ին՝ «ազգայնական տրամադրություններ ունեցող անձանց» շրջանում աշխատանքներ տանելու նպատակով: Նա 1963թ. ծնված, Երևանի Հարավ-Արևմտյան Ա 3 թաղամասի բնակիչ Հրայր Կառլենի Կարապետյան է (անձնական գործ, No.16140): Ուշագրավ զուգադիպություններ կան Հրայր Կարապետյանի և Հոկտեմբերի 27-ի ոճրագործության գլխավոր կատարող Նաիրի Հունանյանի կենսագրությունների միջև. երկուսն էլ Երևանի Հարավ-Արևմտյան Ա 3 թաղամասի բնակիչներ են, երկուսն էլ ՀՅԴ-ին անդամագրվել են նույն՝ 1990 թվականին, երկուսն էլ գրեթե նույն ժամանակաշրջանում հավաքագրվել են անվտանգության մարմինների կողմից»,- գրել էր Սաֆարյանը՝ գրառմանը կից հրապարակելով նաև տեղեկանքը։