Քննարկվել են զորահավաքային նախապատրաստության և քաղպաշտպանության ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր

Լուրեր

13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
Բոլորը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի պաշտոնակատար Արմեն Արզումանյանը և Զորահավաքային նախապատրաստության և քաղաքացիական պաշտպանության բաժնի պետ Արտակ Կիրակոսյանը այցելել են «ՄՏՍ-Հայաստան» ՓԲ ընկերություն՝ քննարկելու զորահավաքային նախապատրաստության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներին վերաբերող իրավական ակտերը և այն հիմքային աշխատանքների իրականացման գործընթացը, որը կնպաստի հետագա համատեղ աշխատանքների արդյունավետության բարձրացմանը. տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը:

Արմեն Արզումանյանը նշել է, որ զորահավաքային նախապատրաստության փուլում, ռազմական դրության և արտակարգ իրավիճակների ժամանակ, պետության միասնական կառավարման համակարգի հիմքում ընկած է կապի արդյունավետ և անխափան կազմակերպումը: Այդ նպատակով մի շարք աշխատանքներ են իրականացվել։ Մասնավորապես, որոշ չափով կարգավորվել է օրենսդրական դաշտը, սակայն դեռ կան բացեր, որոնք լրացվելու են համատեղ աշխատանքների արդյունքում:

Հանդիպման ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ զորահավաքային նախապատրաստության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում առավել արդյունավետ դարձնելու ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության և «ՄՏՍ-Հայաստան» ընկերության միջև համագործակցությունը: