Գրեթե 70 անձ ենթարկվում է հետապնդման՝ քաղաքական դրդապատճառներով․ Էլինար Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.11.2026 | 23:04
Եգիպտոսում նավթամթերք տեղափոխող բեռնատար է շրջվել. 21 մարդ է զոհվել
25.11.2026 | 22:49
Դրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվության
25.11.2026 | 22:24
Մարմարաշենում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ տնօրենն ու աշխատակիցը ձերբակալվել են
25.11.2026 | 22:10
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
25.11.2026 | 21:55
Կասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի արտադրամասի գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունը
25.11.2026 | 21:42
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.11.2026 | 21:27
Սպիտակ տունը հրաժարվել է Ռուսաստանի հետ բիզնես գործարքներն օգտագործել որպես պատերազմն ավարտելու խթան․ FT
25.11.2026 | 21:14
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
25.11.2026 | 21:00
Քրեաօլիգարխիկ ուժերը պիտի հեռացվեն քաղաքական դաշտից, բայց դա չի արդարացնում ՔՊ-ի՝ փողոցային վարքագիծ կրկնօրինակելը․ Աղասի Թադևոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:44
Կասեցվել է «Ծիրան մարկետ» ընկերության հացի արտադրամասի գործունեությունը
25.11.2026 | 20:30
Փնտրվում է 6 ձայն․ ինչ է անելու ՔՊ-ն, եթե ընդդիմությունը շարունակի համառել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:21
Որոշ շրջաններում ձյուն է տեղում
25.11.2026 | 20:12
Թուրքիայի դատարանն Էրդողանի մրցակից Իմամօղլուին զրկել է նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունքից
25.11.2026 | 20:00
Ընդդիմությունը Ալիևի խաղն է խաղում՝ առանց գիտակցելու. խոչընդոտելով Սահմանադրություն փոխելուն՝ խաղաղություն չի ստորագրվելու․ Ներսես Կոպալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 19:49
Հրազդանում վթարային ջրանջատում կլինի
Բոլորը

«Չեն գործում իրավունքի պաշտպանության մեխանիզմները, իսկ քաղաքական և քաղաքացիական իրավունքներ և երաշխիքներ հռչակող օրենքները դարձել են զուտ հռչակագրային փաստաթղթեր»,- այս մասին ԱԺ «Հայաստան» խմբակցության հրավիրած խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց պատգամավոր Էլինար Վարդանյանը։

«Ժողովրդավարության հետընթացի պայմաններում, իհարկե, ահագնացել են քաղաքական ճնշումները, և այս պարագայում, մեր տվյալներով, 60-ից ավելի, իսկ իմ գնահատականներով՝ գրեթե 70 անձ ենթարկվում է քրեական հետապնդման, բնականաբար, քաղաքական դրդապատճառներով, իսկ նրանցից գրեթե 40-ը գտնվում են քրեակատարողական հիմնարկներում։

Քրեակատարողական հիմնարկներում են գտնվում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ներկայացնող արքեպիսկոպոսներ, հոգևոր սպասավորներ և ծառայողներ, Հայրենիքի պաշտպանության գործում իրենց կյանքը նվիրաբերած զինծառայողների ընտանիքների անդամներ կամ հարազատներ, ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների ղեկավար մարմինների և երիտասարդական միությունների անդամներ, քաղաքական և քաղաքացիական գործունեություն իրականացնող և կամ քաղաքական իշխանություններին քննադատող անձինք, հասարակական և բարեգործական գործունեություն իրականացնող անձինք, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Ազգային ժողովների պատգամավորներ, համայնքի ղեկավարներ, ավագանիներ և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներ»,-նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։