ՀՀ-ի և ԵՄ-ի միջև գործընկերության օրակարգը համալրվել է նաև անվտանգային համագործակցությամբ. Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև գործընկերության օրակարգը համալրվել է նաև անվտանգային և պաշտպանական ոլորտի համագործակցությամբ։ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստի ընթացքում համաձայնագիրը ներկայացնելու ժամանակ հայտարարեց ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը՝ ընդգծելով՝  համաձայնագիրը հնարավորություն կստեղծի նշյալ ուղղություններով ևս համագործակցության խորացման և հետագա ընդլայնման համար։

Ըստ Սաֆարյանի՝ այն հնարավորություն է ընձեռում ճգնաժամերի կառավարման ոլորտում լավագույնս օգտագործել Եվրոպական միության փորձն ու գիտելիքները։

«Կողմերը համաձայնագրով ցանկանում են սահմանել ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններին Հայաստանի մասնակցության ընդհանուր պայմանները՝ նման հնարավոր հետագա մասնակցության շրջանակը սահմանող համաձայնագրում, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում, յուրաքանչյուր գործողության համար այդ պայմանները սահմանելու փոխարեն։ Հայաստանի մասնակցությունը Եվրոպական միության առաքելություններին հնարավորություն կընձեռի կողմերի համապատասխան գերատեսչությունների միջև փոխգործակցության հաստատման և/կամ խորացմանը, ինչը կդյուրինացնի հետագա համագործակցությունը տարբեր նախաձեռնությունների շրջանակներում։ Համաձայնագիրը Եվրոպական միության հետ կդառնա այն իրավական շրջանակը, որը կկանոնակարգի այդ համագործակցությունը»,- ասաց Մնացական Սաֆարյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի կողմից ԵՄ ճգնաժամային կառավարման քաղաքացիական գործողության համար գործուղված անձնակազմի, ինչպես նաև ԵՄ ճգնաժամային կառավարման ռազմական գործողության համար տրամադրված անձնակազմի և ուժերի կարգավիճակի հարցերը կարգավորվում են ուժերի կարգավիճակի մասին համապատասխան համաձայնագրով կամ առաքելության կարգավիճակի մասին համապատասխան համաձայնագրով, եթե այդպիսի համաձայնագիր կնքվել է, կամ Եվրոպական միության և պետությունների միջև ցանկացած այլ այնպիսի կարգավորմամբ, որի շրջանակներում իրականացվում է գործողությունը։

Հիշեցնենք, որ 2024 թվականի հունիսի 30-ին ստորագրվել է ՀՀ-ի և ԵՄ-ի միջև Եվրոպական միության ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի Հանրապետության մասնակցության շրջանակը սահմանելու մասին համաձայնագիրը։

Մանրամասները՝ տեսանյութում։