Բաքվում ադրբեջանցի պաշտոնյաների կողմից սադրիչ հռետորաբանության հարցն է բարձրացվել․ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:00
Թրամփի կուսակցության ջախջախիչ պարտությունը․ ի՞նչ է սպասվում ԹՐԻՓՓ-ին․ զրույց Սուրեն Սարգսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:44
Հունգարիան բացել է կոմունիստական​​ շրջանի գաղտնի ոստիկանության արխիվները՝ բացահայտելով տեղեկատուներին
04.11.2026 | 19:35
Գաել Մոնֆիսը հրաժեշտ է տվել թենիսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:29
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԱՊՀ արդարադատության նախարարությունների համագործակցության համաձայնագիրը
04.11.2026 | 19:15
Սա նախօրոք պլանավորած էր. Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:02
Ինչի հետևանքով է ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլում դատավորներից մեկի քվեաթերթիկն անվավեր եղել
04.11.2026 | 18:50
Հայաստանը միանալու է ԵՄ-ի «Customs» և «Fiscalis» հարկային ու մաքսային ծրագրերին
04.11.2026 | 18:42
«Էնպես չի, որ 300 հազար ադրբեջանցիները միանգամից գալու են Հայաստան». Անդրանիկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:34
Բաքուն պլանավորում էր Ղարաբաղ վերադարձնել 140,000 ադրբեջանցու, սակայն ընդամենը 40,000-ն է բնակվում․ ինչու է ծրագիրը ձախողվում
04.11.2026 | 18:23
Կարևոր բան պիտի լիներ. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:20
ԵՄ-ին հայտ ներկայացնելու ժամկետ՝ Փաշինյանից․ ո՞րն է ՀՀ-ի եվրոպական ուղու հաջորդ քայլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:15
ՊՆ-ն դադարեցնում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
Բոլորը

«Մենք գտնվում ենք երկխոսության գործընթացի մեկնարկային փուլում, ինչը բավական բարդ է, նաև հաշվի առնելով 35 տարվա հակամարտությունը, դրա ողջ զգայական շերտերը, և բնականաբար, մենք էլ քաջ գիտակցում ենք, որ այս գործընթացը բարդ է, և առկա քննադատությունը, իհարկե, կառուցողական քննադատությունը լիովին ընդունելի է մեզ համար, սակայն, եթե դա, այսպես, էմոցիոնալ դաշտում չի տեղավորվում միայն»,-այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ խոսեց ԱՔՀԿ ասոցացված փորձագետ Նարեկ Մինասյանը՝ անդրադառնալով Բաքու այցին։

Նշենք՝ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում Հայաստանից քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների խումբը մեկնել էր Բաքու` տեղում քաղհասարակության և իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունենալու նպատակով։

«Միևնույն ժամանակ ցանկանում եմ ընդգծել, որ Ադրբեջանում քննարկումների արդյունքում, թե´ ադրբեջանցի գործընկերների հետ, թե´ Ադրբեջանի նախագահի օգնականի հետ հանդիպմանը, ադրբեջանական կողմից ընդգծվել է խաղաղության դիվիդենտների գաղափարը, այսինքն, որ պետք է ձեռնարկել պրակտիկ քայլեր, որպեսզի ժողովուրդը, երկու երկրների հասարակությունները իրենց մաշկի վրա զգան այդ խաղաղության կամ հաստատված խաղաղության, ինչպես հայտարարվում է, դրա օգուտները, դրա արդյունքները, և բնականաբար, բանակցություններ, քննարկումներ են ընթանում նաև այս ուղղությամբ, տարբեր պրակտիկ ծրագրերի վերաբերյալ։

Միևնույն ժամանակ, հայկական կողմը, հատկապես պարոն Հաջիևի հետ հանդիպմանը, բարձրացրել է տարբեր գրգռիչ գործոնների չեզոքացման խնդիրը, այսինքն, դրանցից է, օրինակ, ադրբեջանական տարբեր մակարդակի պաշտոնյաների կողմից, երբեմն սադրիչ, երբեմն խնդրահարույց հռետորաբանության բառակազմի կիրառումը՝ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի վերաբերյալ խոսելիս»,-նշեց Մինյասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։