ՀՀ բանկերը կաջակցեն Շիրակի մարզի դպրոցներին

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ բանկերն իրենց սոցիալական ծրագրերի շրջանակներում նախաձեռնել են Շիրակի մարզի դպրոցներին աջակցության ծրագիր` ուղղված որակյալ կրթությանը և ուսումնական գործընթացի արդյունավետության բարձրացմանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ծրագրերը ներկայացվեցին հոկտեմբերի 31-ին Գյումրիում Հայաստանի բանկերի միության անդամ բանկերի ղեկավարների կողմից Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի և մարզի մի շարք դպրոցների տնօրենների հետ հանդիպման ժամանակ: Անդրադառնալով բանկերի կողմից դեռ փետրվարից իրականացվող սոցիալական ծրագրին՝ Շիրակի մարզպետը գոհունակություն և շնորհակալություն է հայտնել Հայաստանի բանկերի միությանը նման նախաձեռնության համար. «Ես ուզում եմ իմ և Շիրակի մարզի կրթության բնագավառի ներկայացուցիչների անունից երախտագիտություն հայտնել ձեզ նման մարդասիրական ձեռնարկի համար: Ապագա սերնդի զարգացմանը միտված ցանկացած ձեռնարկ ողջունելի է, նոր Հայաստանում կրթության որակի բարելավումը համարվում է առաջնային խնդիր, իսկ ձեր նախաձեռնությունը միտված է կրթության որակի բարելավմանը»: Ծրագրի մեջ ներառվեց 24 դպրոց, որտեղ ուսանում է շուրջ 5400 աշակերտ և դասավանդում է 570 մանկավարժ: Դպրոցներում ամբողջապես վերանորոգվել են համակարգչային դասասենյակներ, տրամադրվել 150 համակարգիչ` համակարգչային սեղաններով և աթոռներով, նվիրաբերվել են նաև էլեկտրոնային գրատախտակներ:«Երեխաների համար լուսավոր ուսումնական ուղի կերտելու կարևորագույն նախապայմաններից է տեսական գիտելիքների կողքին զետեղել նաև գործնականը: Դպրոցներում համակարգչային դասասենյակների սակավության արդյունքում երեխաները հաճախ չեն հասցնում ինչպես հարկն է ծանոթանալ ժամանակակից ուսումնական համակարգչային տեխնոլոգիական լուծումներին: Ինչպես քաղաքում, այնպես էլ շրջաններում դպրոցականները պետք է հավասարապես հնարավորություն ունենան ստանալ բազմակողմանի գիտելիք»,- նշեց ՀՀ բանկերի միության նախագահ Արտակ Հանեսյանը: Հյուրերը շրջայց են կատարել Գյումրու մի շարք դպրոցներում, որտեղ Բանկերի միության կողմից տրամադրված միջոցներով թարմացվել են համակարգչային դասասենյակներ, ձեռք է բերվել անհրաժեշտ գույք: