Հակոբ Արշակյանը ներկա է գտնվել «Գլոբալ» ինովացիոն

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (ՖԱՍԹ) կողմից
կազմակերպված «Գլոբալ» ինովացիոն ֆորումի շրջանակներում այսօր կայացել է
պանելային քննարկում, որի մասնակիցներն էին ՀՀ տրանսպորտի, կապի և
տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, ՖԱՍԹ
հիմնադրամի համահիմնադիր Նուբար Աֆեյանը, Սկոլկովոյի գիտության և
տեխնոլոգիաների ինստիտուտի պրոֆեսոր Զելչկո Տեկիցը, ստարտափների
հիմնադիրներ Թաթուլ Աջամյանն ու Հռիփսիմե Մաթևոսյանը: Քննարկումը վարում էր
«ՖԱՍԹ» հիմնադրամի տնօրեն Արմեն Օրուջյանը: Թեման՝ ուղեցույց սկսնակ
ստարտափերների համար, թե ինչպես ընտրել «ճիշտ» վենչուրային ներդրող,
որպեսզի կառուցեն փոխշահավետ հարաբերություններ:

Նախարարի պաշտոնակատարն ասաց, որ Հայաստանում այսօր ստարտափների զարգացման
համար էկոհամակարգը լիարժեք ձևավորված չէ, բայց կան ֆոնդեր, ներդրողներ,
գրանտային ծրագրեր, որոնք բավական արդյունավետ աշխատում են նաև
կառավարության հետ համագործակցությամբ: Հակոբ Արշակյանի խոսքով՝
կառավարության նպատակն այս գործընթացներն ուղղորդելն ու համակարգելն է
օգտագործել սփյուռքի ու տեղացի գործարարների ռեսուրսը, ստեղծել խոշոր
վենչուրային ֆոնդ, որը վստահություն կներշնչի նոր ներդրողներին ավելի մեծ
գումարներ դնել այս շուկայում:

Նրա խոսքով՝ կառավարության դերը ձեռներեց-ներդրող փոխհարաբերությունների
մեջ պիտի լինի այն, որ պետական մակարդակում խրախուսվի ներդրումը հենց
տեխնոլոգիական ոլորտում, նորարարական գաղափարների մեջ. դա պիտի լինի
քաղաքական որոշում:

«Աշխարհում շատ գումարներ կան, գումար հայթայթելը գաղափարն իրագործելու
համար դժվար չէ, բայց երբ խոսք է գնում խոշոր գումարների մասին,
հայաստանյան ստարտափները ստիպված են դուրս գնալ, որովհետև խոշոր ֆոնդեր մեր
երկրում չկան: Այս խնդրի լուծումը ևս մեր նպատակներից է: Կառավարությունը
պիտի հարթակ ստեղծի համագործակցության համար, նվազեցնի ներդրողների
ռիսկերը»,- մանրամասնեց նախարարի պաշտոնակատարը:

Քննարկման ընթացքում բանախոսները կարևորեցին նաև ներդրող-ձեռներեց
փոխըմբռնման ասպեկտը: Ներդրողի համար, ըստ Նուբար Աֆեյանի, պետք է ընկալելի
լինի ձեռներեցի մշակույթը, նրանց բիզնես նպատակները պիտի համընկնեն: Նրա
խոսքով՝ պետք է ընտրել թրենդային ոլորտներ, հստակ ուղղություններ և աշխատել
այդ ուղղությամբ: Օրինակ բերելով արհեստական ինտելեկտի զարգացման
ուղղությունը՝ Նուբար Աֆեյանը նշեց, որ երբ ստեղծվի արժեք, ֆոնդերը
կհայթայթվեն:

Հակոբ Արշակյանը կարևորեց նաև միջազգային ընկերությունների ներկայությունը
Հայաստանում, որովհետև հաճախ հենց այդ ընկերությունների աշխատակիցները
դառնում են ձեռներեցներ, որովհետև այդ ընկերությունների բերած կորպորատիվ
մշակույթի կրողներն են:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն