ԵԱՀԿ պատվիրակությունն այցելել է ՀՀ ոստիկանություն

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հոկտեմբերի 31-ին ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Ահարոնյանն ընդունեց ԵԱՀԿ ոստիկանության գործունեության ռազմավարական հարցերի բաժնի պետ Գի Վինյեին և համայնքային ոստիկանության հարցերով խորհրդական Մոնա Նորդբերգին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,  Աշոտ Ահարոնյանը ողջունելով հյուրերին՝ ներկայացրեց իր ղեկավարած վարչության աշխատանքը: ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի աջակցությամբ տարիներ առաջ սկսեց գործել ոստիկանության պաշտոնական police.am կայքը, վարչության պատրաստած հաղորդումներն ամեն շաբաթ հեռարձակվում են տարբեր հեռուստաընկերություններով, տպագրվում է շաբաթաթերթ, վարչության համապատասխան բաժինն էլ 24 ժամ հասանելի է լրագրողների համար:

Խոսվեց տեղեկատվության տրամադրման, լրագրողների հետ աշխատանքի, ոստիկանության գործունեության թափանցիկության ապահովման, զանգվածային միջոցառումների ժամանակ լրագրողների հետ տարվող աշխատանքի և այլ հարցերի շուրջ:

Գի Վինյեն և Մոնա Նորդբերգը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար վստահեցրին, որ շատ լավ են հասկանում ոստիկանության այս ստորաբաժանման կարևոր և միևնույն ժամանակ ծանր աշխատանքը, որովհետև նրանք երկուսն էլ Ֆրանսիայում և Շվեդիայում ծառայել են համանուն վարչություններում:
Քննարկվեցին և ուրվագծվեցին ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ու ԵԱՀԿ համագործակցության ուղղությունները: Դրանք երկու կողմերի դրական գնահատականից հետո կյանքի կկոչվեն:

Նույն օրը Գի Վինյեն և Մոնա Նորդբերգը հյուրընկալվեցին ոստիկանության կրթահամալիրում: Նրանց դիմավորեց կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանը: Հյուրերը պրոֆեսորադասախոսական կազմի հետ շրջեցին կրթահամալիրի տարածքում եղան լսարաններում, ԵԱՀԿ աջակցությամբ կառուցված մարզասրահներում:

ԵԱՀԿ ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին հետաքրքիր էքսկուրս անցկացնելու համար և համագործակցության պատրաստակամություն հայտնեցին:

Կողմերը քննարկեցին ոստիկանության կրթահամալիրի դասախոսների համար տարբեր թեմաներով վերապատրաստման դասընթացներ անցկացնելու, անհրաժեշտ գրականության տպագրության և այլ հարցեր:
Մուշեղ Բաբայանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց ցուցաբերված աջակցության համար և վերահաստատեց, որ համագործակցությունը տալիս է ցանկալի արդյունք:

Խոսվեց նաև ոստիականության ուսումնական կենտրոնի, քոլեջի և ակադեմիայի կրթական ծրագրերի մասին, նախանշվեցին համագործակցության նոր ուղղություններ: