Երբ Ռոբերտ Քոչարյանը իշխանության գա և Միութենական պետություն մտնելու առաջարկ լինի՝ քննարկվելու է․ Ագնեսա Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.07.2026 | 20:28
Գործարանների շարքից դուրս գալու պատճառով ՌԴ-ն չի կարող նավթամթերք արտահանել․ Ալիևն Ադրբեջանից մատակարարումներ է առաջարկում
21.07.2026 | 20:20
Deutsche Welle-ն վրացերեն նոր լրագրողական նախագիծ է գործարկում․ ԵՄ-ն կաջակցի նաև հայերեն և ադրբեջաներեն հարթակների ստեղծմանը
21.07.2026 | 20:09
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների գործով նիստում ելույթ են ունեցել դատախազները
21.07.2026 | 20:00
Պուտինը վախենում է՝ Արևմուտքը Փաշինյանին կտապալի, ընդդիմադիր դարձրեց ակնհայտ ռուսամետներին, որ դա կանխի․ Շանթ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 19:45
105 պատգամավոր, նոր խոսնակ և կառավարության ձևավորում․ ինչ է սպասվում օգոստոսի 2-ից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 19:33
ՌԴ-ում կասեցված հայկական սերտիֆիկատների հարցով Էկոնոմիկայի նախարարությունը պարզաբանում է տվել
21.07.2026 | 19:21
Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդությունը վերաբերում է Ալիկ Ալեքսանյանին վերագրվող մեղադրանքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 19:10
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու հողամասը վերադարձվել է համայնքին
21.07.2026 | 19:00
Ծառուկյանին կործանեցին իրեն «թագավոր» կոչողները, ուժային այն կենտրոնը, որն օգտագործեց նրան․ մեկը չեղավ՝ ձեռքը բռնի․ Նորայր Նորիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 18:52
Մենք ունենք կուռ թիմ․ ԱԺ-ում որակապես նոր իրավիճակ կտեսնեք․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 18:47
ԿԸՀ-ն բավարարե՞լ է Կարապետյանի նկատմամբ հետապնդում հարուցելու Դատախազության միջնորդությունը․ ՈՒՂԻՂ
21.07.2026 | 18:43
Մերցն ու Ալիևը ռազմավարական գործընկերության վերաբերյալ հռչակագիր են ստորագրել
21.07.2026 | 18:31
ԿԸՀ-ն դատարանի գործառույթ չի իրականացնում, չենք կարող ասել՝ ինչ վարույթ է․ Վահագն Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 18:20
UFC-ի նախագահը ԱԱ-2026-ի եզրափակիչի հեռարձակման կազմակերպիչներին անվանել է սպորտի պատմության մեջ վատագույնը
21.07.2026 | 17:59
Հայտնի է՝ որքան գումար են վաստակել ԱԱ-2026-ի չեմպիոնն ու բոլոր մասնակիցները
Բոլորը

2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Հայաստանի քաղաքական դաշտում ակտիվանում են քննարկումները հնարավոր դաշինքների, ռազմավարությունների և իշխանության ու ընդդիմության դիրքորոշումների շուրջ։

Factor TV-ի եթերում Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը ի պատասխան հարցին, թե ինչու «Հայաստան» դաշինքը, որպես երկրորդ քաղաքական ուժ, չի նախաձեռնում ընդդիմադիրների լայն կոնսոլիդացիա, ինչպես 2007-08 թվականներին արել էր Լևոն Տեր-Պետրոսյանը, Խամոյանը նշեց, որ ներկա իրողությունները համեմատելի չեն անցյալի հետ։ Նրա խոսքով, մեկ միասնական ցուցակով ընտրություններին գնալու գաղափարը իրատեսական չէ, քանի որ քաղաքական դաշտի տարբեր ուժեր՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիմերը, ինչպես նաև Սամվել Կարապետյանի «Մեր ձևով» շարժումը, ունեն հաջողության հասնելու իրենց պատկերացումներն ու մարտավարական տարբերությունները։

Այնուամենայնիվ, Խամոյանը չի բացառել հետընտրական համագործակցությունը՝ ընդգծելով, որ ընդդիմադիր դաշտում կոալիցիաների ձևավորումը ոչ միայն հնարավոր է, այլև «շատ հավանական ու տրամաբանական»։ Սա վերաբերում է նաև Սամվել Կարապետյանի ուժի հետ հնարավոր դաշինքին, եթե իշխանությունները չհասնեն 50%+1 արդյունքի։ Պատգամավորը շեշտեց, որ իրենց համար առաջնայինը իշխանափոխությունն է, ոչ թե ընդդիմադիր դաշտում առաջինը լինելու ձգտումը։ «Մենք քաղաքական խանդ որևէ մեկի նկատմամբ չենք տածում։

Թող Սամվել Կարապետյանը լինի առաջինը, մենք կլինենք երկրորդը կամ երրորդը, բայց թող կյանքի կոչվի մեր բոլորի նպատակը՝ այս իշխանությունների հեռացումը», – հայտարարեց նա։

Զրույցի ընթացքում սուր հակադրություն առաջացավ «խաղաղություն-պատերազմ» դիսկուրսի շուրջ։ Ի պատասխան դիտարկման, որ ընդդիմությունը իր հռետորաբանությամբ (Արցախի հայերի վերադարձի իրավունքի պաշտպանություն, Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը «արտաքին հավակնությունների» անհրաժեշտության մասին) կարող է ընկալվել որպես «պատերազմի կուսակցություն», Խամոյանը կտրականապես հերքեց դա։

Նա պարզաբանեց, որ իրենք չեն խոսում պատերազմ սկսելու մասին, այլ պնդում են Արցախի ժողովրդի՝ միջազգայնորեն ամրագրված իրենց հողի վրա խաղաղ ապրելու իրավունքի մասին։ «Եթե իսկապես խաղաղություն է, ինչո՞ւ արցախցիները չեն կարող ապրել իրենց հողի վրա», – հռետորական հարց տվեց նա՝ ընդգծելով, որ այս հարցի շուրջ բանակցությունները կարող են տևել տարիներ, և դա չի նշանակում պատերազմի կոչ։ Ներկայիս իրավիճակը նա որակեց ոչ թե կայուն խաղաղություն, այլ զինադադար, որը երաշխիքներ չի պարունակում՝ մատնանշելով Ալիևի շարունակական ագրեսիվ հայտարարությունները։

Անդրադառնալով Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշմանը և իշխանության կողմից ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու հնարավորությանը, Խամոյանը սա համարեց «կեղծ օրակարգ»։ Նա պնդեց, որ Հայաստանը ներկայումս «ո՛չ Միութենական պետությունում են սպասում, ո՛չ էլ Եվրոպական միությունում»։ Ի պատասխան հիշեցման, որ Ռոբերտ Քոչարյանը նախկինում քննարկել է Միութենական պետությանը միանալը որպես Հայաստանի համար գործոն դառնալու տարբերակ, Խամոյանը նշեց, որ պետական գործիչը պետք է քննարկի բոլոր հնարավոր տարբերակները, որոնք կարող են բխել պետության շահերից։ Նրա խոսքով, թե՛ ԵՄ-ին, թե՛ Միութենական պետությանը անդամակցելը ենթադրում է ինքնիշխանության որոշակի զիջում, և որոշումը պետք է կայացվի՝ ելնելով Հայաստանի համար առավել շահավետ պայմաններից։
Ագնեսա Խամոյանը կանխատեսեց, որ 2026 թվականի ընտրությունները լինելու են «շատ-շատ ավելի բարդ», քան 2021-ի հետպատերազմյան ընտրությունները։ Նա իր մտավախությունը հիմնավորեց իշխանությունների կողմից սպասվող իր բնորոշմամբ՝ համատարած ճնշումներով, ձերբակալություններով և վարչական լծակների կիրառմամբ, այդ թվում՝ նոր քաղաքական ուժերի գրանցումը խոչընդոտելով։ Ըստ պատգամավորի, սոցհարցումները ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանի և նրա ուժի վարկանիշը ներկայումս 50%+1-ից զգալիորեն ցածր է, սակայն իշխանությունը կփորձի ամեն գնով հասնել այդ արդյունքին։

Նա հիշատակեց Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթը, որտեղ, ըստ Խամոյանի, ակնարկվում էր «գործակալ» որակված ուժերին քաղաքական դաշտից դուրս մղելու մտադրությունը, ինչը կարող է ուղղված լինել նաև Դաշնակցության դեմ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան