Սահմանամերձ Արփունքում կառուցվում է խմելու ջրատարի արտաքին ցանց

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի սահմանամերձ Արփունք գյուղում 2018 թվականի սեպտեմբերի կեսերից մեկնարկել եւ ընթանում են խմելու ջրատարի արտաքին ցանցի կառուցման աշխատանքները: Ջրատարը կունենա 2660 մետր երկարություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել է Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը, ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 22 միլիոն 464 հազար դրամ, որում հիմնական ներդրումը պատկանում է «Երեւանի Ռոտորի ակումբ ինթերնեյշնլ» կազմակերպությանը: 3,2 միլիոն դրամ ներդրել է «Ջինիշյան հիշատակի հիմնադրամը», 960 հազար դրամ՝ Գեղամասարի գյուղապետարանը: Եռակողմ ու համատեղ ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել մարման 6 դիտահոր, 3 աղբյուրակապ, 2660 մետր երկարության խողովակաշար, ինչի արդյունքում կնորացվի գյուղի խմելու ջրատարի արտաքին ցանցը:

«Արփունքի խմելու ջրատարի արտաքին ցանցը կառուցվել է նախորդ դարի կեսերին, ազբեստյա խողովակներով, որոնք քայքայված են արդեն ու հանգեցնում են մեծ կորուստների, ինչպես նաեւ՝ անկանոն ու անորակ ջրամատակարարման: Հիմնանորոգման խիստ կարիք ունեն նաեւ երեք աղբյուրակապերը: Հոկտեմբերի նախավերջին օրվա դրությամբ փորվել է ողջ խրամուղին 2660 մետր երկարությամբ, տեղափոխվել եւ զոդվել են պոլիէթիլենային խողովակները, կառուցվել են մարման հորերը:

Շինարարական աշխատանքների արագ ընթացքը խաթարվեց հոկտեմբերի 27-ին տեղացած առատ ձյան պատճառով, որի շերտը դեռ նստած է մնում սարում, որտեղով անցնում է գյուղը սնող խողովակաշարը: Եղանակային պայմանների բարելավման դեպքում շինարարական աշխատանքները կարող են ավարտվել մինչեւ տարեվերջ:

Իսկ եթե տարածքը չազատվի ձնածածկույթից, շինարարությունը կավարտվի եկող տարվա ընթացքում»,- ընդգծել է համայնքի ղեկավարը: Արփունք գյուղի վարչական ղեկավար Սարգիս Ասլանյանի հավաստմամբ՝ Արփունքի խմելու ջրատարի ներքին ցանցն ամբողջությամբ հիմնանորոգվել է 2003 թվականին:

«Գյուղը շուրջօրյա ջրամատակարարում ունի, սակայն այս ծրագիրը շատ կարեւոր ու կենսական էր մեզ համար, քանի որ արտաքին ցանցն արդեն դժվար էր շահագործվում, ազբեստյա խողովակաշարը քայքայվել էր, արտաքին ցանցի երեք ճյուղերից մեկը՝ խցանվել: Բարվոք վիճակում չէին նաեւ աղբյուրակապերը: Իսկ ներքին ցանցը տարբեր ծրագրերով հիմնանորոգել ենք ժամանակին: Այնպես որ, այս ծրագրի ավարտից հետո կանոնավոր ու որակյալ ջրամատակարարում կապահովենք բնակչության համար»,- նշել է Արփունքի վարչական ղեկավարը: