Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի փակ նիստ
Քաղաքականություն
30.10.2018 | 21:52ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 30-ին Գեւորգ Կոստանյանի նախագահությամբ կայացած արտահերթ նիստում փակ ընթացակարգով քննարկել է «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծը:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունը: