Փաշինյանը չներե՞ց Անդրանիկ Քոչարյանին․ վարչապետը ԱԺ դահլիճ եկավ, երբ պատգամավորն արդեն ավարտում էր ելույթը

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չմասնակցեց ԱԺ նիստի այն հատվածին, որտեղ ելույթ էր ունենում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Փաշինյանը դահլիճ վերադարձավ, երբ Քոչարյանն արդեն ավարտել էր ելույթը և պատասխանում էր պատգամավորների վերջին հարցերին։ Վարչապետը, որ նիստի հենց ամենասկզբից ԱԺ-ում հետևում էր բոլոր զեկույցներին ու ելույթներին, այսպիսով, փաստորեն, բոյկոտեց Քոչարյանին։

Հիշեցնենք՝ Անդրանիկ Քոչարյանը մինչ այս ճիշտ ժամանակին չէր ներկայացել Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ ԱԺ նիստին։ Անդրանիկ Քոչարյանի անունը հնչեցնելուց և նրա չներկայանալուց հետո ԱԺ նախագահը նախատեսվածից շուտ՝ ԱԺ կանոնակարգի համաձայն ընդմիջում հայտարարեց։ Ուղիղ հեռարձակման դադարից հետո լրագրողներն արձանագրեցին, որ Քոչարյանի և Փաշինյանի միջև քննարկում է սկսվել, Փաշինյանը բարկացել է։ Անդրանիկ Քոչարյանն ընդմիջման ավարտից հինգ րոպե շուտ ժամանեց ԱԺ դահլիճ, ելույթից առաջ էլ հատուկ ներողություն խնդրեց Նիկոլ Փաշինյանից ու մյուս գործընկերներից, միաժամանակ, մեղադրեց ԱԺ քարտուղարությանը, որ իրեն պատշաճ չեն տեղեկացրել իր ելույթի ժամանակահատվածի մասին, բայց սա չփրկեց իրավիճակը։

Ըստ էության, Փաշինյանն այդպես էլ չներեց Անդրանիկ Քոչարյանին։ Factor.am-ը դիմել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակին Փաշինյանի բացակայության վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար, արձագանք դեռ չկա։

 

Նարեկ Կիրակոսյան