«Բարսելոնայի» նախագահը պատասխանել է Մեսիի հնարավոր վերադարձի մասին հարցին

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան բացառել է աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագ, ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսիի վերադարձը կատալոնական ակումբ։

«Ամեն բան չստացվեց այնպես, ինչպես մենք էինք ծրագրել։ Եթե հարգանքի դրսևորումը կարող է ինչ-որ կերպ փոխհատուցել բաց թողածը, դա ճիշտ կլիներ։ Ֆուտբոլիստի կարգավիճակում Մեսիի վերադարձի մասին խոսելն անիրատեսական է»,- Լապորտայի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։

Օրեր առաջ 38-ամյա Մեսին այցելել էր «Բարսելոնայի» տնային ստադիոն «Կամպ Նոու»։ «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը նշել էր, որ ինքն ու ընտանիքը շատ են կարոտում Բարսելոնան և ցանկանում են դարձյալ ապրել այդ քաղաքում։

Հիշեցնենք, որ արգենտինացի հարձակվողը «Բարսելոնայի» գլխավոր թիմում հանդես է եկել 2003-2021 թվականներին, 778 խաղում դարձել է 672 գոլի ու 303 գոլային փոխանցման հեղինակ։ Մեսին 2023 թվականից է խաղում «Ինտեր Մայամիում», որն օրեր առաջ երկարաձգել էր նրա հետ գործող պայմանագրի ժամկետը մինչև 2028 թվականը։