Շատ կարևոր է, որ այս փուլում ոչ մի ապօրինի շինարարություն տեղի չունենա․ Հայկ Մարության

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը անցկացրել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որի սկզբում քաղաքապետարանի աշխատակազմին է ներկայացրել քաղաքապետի նորընտիր առաջին տեղակալին, քաղաքապետի տեղակալներին, Երևանի նորանշանակ գլխավոր ճարտարապետին, ինչպես նաև Արաբկիր, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Նուբարաշեն վարչական շրջանների նոր ղեկավարներին:

Մինչ օրակարգի հարցերին անցնելը՝ քաղաքապետ Հայկ Մարությանն անդրադարձել է մայրաքաղաքի չորացած, անկման վտանգ ներկայացնող ծառերի խնդրին. առիթը օրեր առաջ Կենտրոն վարչական շրջանի Տերյան փողոցում տեղի ունեցած պատահարն է: Հայկ Մարությանը տեղեկացրել է, որ խնդրի առնչությամբ ստեղծվում է մասնագիտացված հանձնաժողով, որն ուսումնասիրելու է մայրաքաղաքում գույքագրված և անկման վտանգ ներկայացնող 437 չոր ծառերը և ներկայացնելու է եզրակացություն, որի հիման վրա կկայացվի համապատասխան որոշում:

Մեկ անգամ ևս անդրադառնալով մայրաքաղաքում ապօրինի շինարարության և հողազավթումների խնդրին՝ Հայկ Մարությանը նշել է, որ այս հարցում մոտեցումը մեկն է. ապօրինի կառուցված շինությունները օրենսդրությամբ սահմանված կարգով պետք է ապամոնտաժվեն, իսկ շինարարության ընթացքում գտնվողները՝ կասեցվեն:

«Շատ կարևոր է, որ այս փուլում ոչ մի ապօրինի շինարարություն տեղի չունենա: Եթե կա մեկը, ով, անտեսելով Երևանի բնակիչներին, քաղաքային իշխանություններին և գործող օրենքները, դիմում է այդ քայլին և հետո նոր որոշում դիմել կառույցն օրինականացնելու համար, ապա մենք դա թույլ չենք տալու»,- նշել է Հայկ Մարությանը:

Աշխատանքային խորհրդակցությանը քաղաքապետին զեկուցվել է, որ ավարտվել է Կոմիտասի անվան զբոսայգու վերակառուցումն ու բարեկարգումը, և այն շահագործման կհանձնվի մոտ ժամանակներս:

Ընթացիկ ծրագրերի վերաբերյալ քաղաքապետին զեկուցվել է, որ աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է շարունակել ամենօրյա հսկողությունը՝ աշխատանքների որակի և ժամկետների պահպանման նպատակով: