Հունվարի 27-ին կհարգենք զոհերի հիշատակը, հաջորդ օրը կտոնենք բանակի օրը․ Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Առաջին օրը մենք հարգանքի տուրք կմատուցենք հայրենիքի պաշտպանության համար զոհվածներին, կհարգենք նրանց հիշատակը, իսկ հաջորդ օրը՝ որպես շարունակվող կյանքի ու անկոտրում կամքի խորհրդանիշ՝ կտոնենք բանակի օրը»,- ԱԺ-ում իր և Գեղամ Նազարյանի առաջարկած նախագիծը ներկայացնելու ժամանակ ասաց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։

Նախագծի հեղինակներն առաջարկում են հունվարի 27-ը կոչել «Հայրենքի համար զոհվածների հիշատակի օր» և օրը լինի ոչ աշխատանքային։

«Սա չի նշանակում մոռացության մատնել պատմության մեջ կարևորություն ունեցող այլ օրեր, սա չի նշանակում փոխարինել դրանք, նաև տարբեր մարդիկ տարբեր օրերի հետ անձնական, ընտանեկան կապ ունեն և դա նույնպես չի ջնջվում սրանով։ Սա պարզապես սգո օր չէ, սա հիշատակի օր է, սա խոնարհումի օր է»,- ասաց Ռուբինյանը։

ԱԺ-ում նախագծերի ներկայացման ժամանակ ընդդիմությունը ներկա չէր։ Ռուբինյանը լիահույս է, որ նախագիծը կընդունվի ԱԺ միաձայն քվեարկությամբ։

«Կարծում եմ, որ ընդհանրապես, հայրենիքի պաշտպանությունը չպիտի քաղաքականացվի, որովհետեւ հայրենիքը բոլորինս է՝ անկախ նրանից, մենք ՔՊ-ական ենք, դաշնակցական, ՀՀԿ-ական»,- ընդգծեց ԱԺ փոխխոսնակը։

Մանրամասները՝ տեսանյութում։