Ռոսսելխոզնադզորը սահմանափակել է Հայաստանի ձեռնարկություններից մեկի մատակարարումները. իշխանում գունանյութ են հայտնաբերել

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռոսսելխոզնադզորը ժամանակավորապես սահմանափակել է Հայաստանի, Գերմանիայի և Կորեայի երեք ձեռնարկություններից մատակարարումները, ինչպես նաև ուժեղացրել Ղազախստանից մեկ ձեռնարկության լաբորատոր վերահսկողությունը: Այս մասին տեղեկանում ենք գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրությունից:

«Անասնաբուժական և ֆիտոսանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունն արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին և շահագրգիռ բոլոր անձանց տեղեկացնում է անասնաբուծական արտադրանքում Ռուսաստանի և ԵՏՄ-ի պահանջների լուրջ խախտումների մասին, որոնք ներկրվել են Ղազախստանի, Հայաստանի, Գերմանիայի և Կորեայի ձեռնարկություններից: Այդ կապակցությամբ Ռոսսելխոզնադզորը որոշում է կայացրել այդ ձեռնարկություններից Ռուսաստան մատակարարումները ժամանակավորապես սահմանափակելու մասին»,- ասված է գերատեսչության հաղորդագրությունում:

Խոսքը գերմանական Bosch Tiernahrung GmbH & Co. և կորեական EreBon Co. ընկերությունների մասին է, որոնք անասնակեր են մատակարարում: Կերերում ՌԴ-ում չգրանցված ԳՄՕ բաղադրիչներ են հայտնաբերվել:

Ինչ վերաբերում է Հայաստանին. սահմանափակումներն առնչվում են «Ֆուդ Էքս» ձեռնարկությանը՝ կապված իշխանում «կանաչ» գունանյութի հայտնաբերման հետ:

Ղազախստանի «Իժևսկի» ձեռնարկության մատակարարած հավի մսի մեջ էլ սալմոնելլա է հայտնաբերվել, ինչի հետևանքով որոշվել է ուժեղացնել ընկերության կողմից մատարակարվող արտադրանքի լաբորատոր վերահսկողությունը: