Այց հետնամուտքից․ Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Սիրիայի նախագահին

Լուրեր

11.09.2026 | 19:54
94 տարեկանում մահացել է Նորվեգիայի արքայադուստրը` եղբոր` Հարալդ թագավորի հուղարկավորությունից 2 օր անց
11.09.2026 | 19:45
Եթե Ռուսաստանը թանկացնի գազը, ի՞նչ կարող է թանկացնել Հայաստանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 19:37
Պակիստանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
11.09.2026 | 19:30
Պուտինն ու Փաշինյանը չեն շտապում խզել հարաբերությունները. Սերգեյ Մարկեդոնով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 19:23
Հայտնի է Tour of Armenia-ի երկրորդ փուլի հաղթողը
11.09.2026 | 19:15
ՀՀ-ն կարող է ՌԴ-ի բազայի մնալու վարձավճարը բարձրացնել, եթե գազը թանկանա․ դա մեր միակ գործիքակազմը չէ․ Վիլեն Գաբրիելյան
11.09.2026 | 19:07
Տավուշում «ԶԻԼ»-ով փայտանյութ տեղափոխող վարորդը, նկատելով էկոպարեկներին, սկսել է բեռնաթափել այն. դեպքի հանգամանքները պարզվում են
11.09.2026 | 18:55
Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի զինված ուժերի միջև համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր
11.09.2026 | 18:43
ԱԺ խորհուրդը հաստատել է սեպտեմբերի 14-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
11.09.2026 | 18:30
Միրզոյանն ընդունել է Պակիստանի՝ ՀՀ-ում նշանակված առաջին դեսպանին
11.09.2026 | 18:19
Շրջանառության մեջ է դրվում ՀՀ նոր հուշադրամ
11.09.2026 | 18:10
Փաշինյանը մեր տարածքներն է ճանաչում ապօրինի գույք, հեսա կնվիրի հարևան պետությանը. Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 18:01
Վուչիչը հայտարարել է, որ սեպտեմբերի 25-26-ին հրաժարական կտա Սերբիայի նախագահի պաշտոնից
11.09.2026 | 17:50
Բաքուն հայտարարում է, թե Ստեփանակերտում 28 հազար մարդ է բնակվում
11.09.2026 | 17:40
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Պերմի «Ազոտ» քիմիական գործարանի վրա
Բոլորը

«Ալ-Քաիդա»-ի նախկին անդամ, Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ ալ-Շարաան դարձել է Սիրիայի առաջին ղեկավարը, որը այցելել է Սպիտակ տուն, ինչն արտացոլում է Դամասկոսի՝ ԱՄՆ-ի կողմից ահաբեկչության հովանավոր ճանաչված երկրից գործընկերոջ վերածվելու անցումը, գրում է Middle East Eye-ը։

Շարաան, որի իսլամիստ ​​ապստամբ ուժերն անցյալ տարվա վերջին տապալել էին Սիրիայի երկարամյա ղեկավար Բաշար ալ-Ասադին, առաջին սիրիացի առաջնորդն է, որն այցելում է Սպիտակ տուն 1946 թվականին Ֆրանսիայից երկրի անկախացումից ի վեր:

«Մենք պետք է ստիպենք Սիրիային աշխատել: Սիրիան Մերձավոր Արևելքի մեծ մասն է կազմում։ Նա շատ ուժեղ առաջնորդ է: Նա գալիս է շատ դժվար վայրից, և նա կոշտ տղա է։ Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի Սիրիայի հաջողության հասնի»,- ասել է Թրամփը Շարաայի հետ հանդիպումից հետո։

ԱՄՆ պաշտոնյաները Շարաայի այցից առաջ հայտարարել էին, որ ակնկալում են, որ նա պաշտոնապես կմիանա ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիային «Իսլամական պետություն» (ԻԼԻՊ) խմբավորման դեմ։

Սա գլխապտույտ շրջադարձ է 43-ամյա Շարաայի համար, որը շուրջ հինգ տարի անցկացրել է ԱՄՆ բանտում՝ 2003 թվականին ԱՄՆ ներխուժումը հետ մղելու համար Իրաք մեկնելուց հետո։ Այնուհետև նա հիմնադրել է «Ալ-Նուսրա ճակատը»՝ «Ալ-Քաիդա»-ի սիրիական ճյուղը։ «Ալ-Նուսրա ճակատը» հետագայում պայքարել է ԻԼԻՊ-ի դեմ։

Չնայած ընդունելությանն ու հանդիպումներին՝ նշաններ կան, որ Սպիտակ տունը զգուշորեն է գործում Շարաայի այցի հետ կապված։ Սիրիայի նախագահը Սպիտակ տուն է մտել հետնամուտքով, նրան չի տրամադրվել արարողակարգային պատվո պահակախումբ, որը նախատեսված է օտարերկրյա առաջնորդների մեծ մասի համար: Թրամփը նաև խուսափել է մամուլի հետ ավանդական հանդիպումից, որտեղ օտարերկրյա առաջնորդները միանում են նրան՝ հարցեր տալու Օվալաձև աշխատասենյակում։

Այնուամենայնիվ, Սիրիայի պաշտոնական լրատվական գործակալությունը հրապարակել է Թրամփի և Շարաայի լուսանկարը, որտեղ նրանք ժպտում և միմյանց ձեռք են սեղմում Օվալաձև աշխատասենյակում։

Մեկ այլ լուսանկարում Շարաան, Շաիբանին, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը նստած են Թրամփի սեղանի մոտ։ Բարաքը, որը նաև Սիրիայում դեսպանն է, լոբբինգ է անում այն ​​​​գործարքի համար, որի համաձայն քրդերի գլխավորած Սիրիայի դեմոկրատական ​​​​ուժերը (SDF) պետք է միանան սիրիական բանակին: Սակայն SDF-ն չի շտապում հրաժարվել ինքնավարությունից, որը ձեռք է բերել ԱՄՆ-ի հետ ԻԼԻՊ-ի դեմ պայքարում։ Փորձագետները նշում են, որ որքան Շարաան մոտենում է ԱՄՆ-ին, այնքան ավելի ավելորդ է դառնում ամերիկյան աջակցությունը SDF-ին։

Reuters-ը և AFP-ն հաղորդել են, որ ԱՄՆ-ը դիտարկում է Դամասկոսի հարավում ավիաբազա բացելու հնարավորությունը: Այս քայլը նկարագրվել է որպես ԱՄՆ-ի կողմից Շարայի կառավարության և Իսրայելի միջև լարվածության թուլացման համաձայնագրի մոնիթորինգի ավելի լայն ջանքերի մի մաս։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի