Հիմնանորոգվել են Վահրամաբերդ և Հովունի համայնքների ավտոճանապարհները

Լուրեր

14.10.2026 | 10:32
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 14-ի դրությամբ
14.10.2026 | 10:28
Գրեթե 500 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվայի տարածաշրջանը․Սարատովի մարզում հարձակման է ենթարկվել Սբերբանկի տվյալների կենտրոնը
14.10.2026 | 10:17
Նավթի գներն աճել են
14.10.2026 | 10:02
ՀՀ դեսպանը ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկի նախագահի հետ քննարկել է համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները
14.10.2026 | 09:46
ՀՀ ՊՆ-ում Հնդկաստանի ռազմական պատվիրակության հետ քննարկվել է տարածաշրջանային անվտանգային իրադրությունը
14.10.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
Բոլորը

Շիրակի մարզի Վահրամաբերդ համայնքը Հ32 հանրապետական ճանապարհի հետ կապող շուրջ 1 կմ երկարությամբ ճանապարհահատվածի և Հովունի համայնքը Մ1 միջպետական ավտոճանապարհին և Մայիսյան համայնքին կապող շուրջ 5 կմ երկարությամբ ճանապարհահատվածի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են. տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը:

Ճանապարհահատվածները շահագործման ընդունելու համար Շիրակի մարզ էր մեկնել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանի հրամանով ստեղծված ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովը։

Շինարարական աշխատանքներն իրականացվել են «Մերձմոսկովյան» ԲԲԸ և «Մոստովիկ» ՍՊԸ համատեղ ձեռնարկության կողմից։ Վերանորոգման աշխատանքները մեկնարկել են այս տարվա մարտի 23-ին, ավարտը նախատեսված էր 2018թ. դեկտեմբերի 23-ին։ Վերանորոգումը, սակայն, ավարտվել է նախատեսված ժամկետից 3 ամիս շուտ։

Ճանապարհահատվածը վերականգնվել է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում, իսկ աշխատանքների պատվիրատուն «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ն է:

Մինչև վերանորոգումը ճանապարհահատվածների ասֆալտբետոնե պատվածքը քայքայված էր, որոշ հատվածներում ասֆալտբետոնե ծածկը բացակայում էր, հողային պաստառի վրա կային նստվածքներ, փոսեր, լայնական թեքությունները չէին համապատասխանում շինարարական նորմերին: Անմխիթար վիճակում էին երթևեկության կազմակերպման ու անվտանգության տարրերը, բացակայում էին ճանապարհային նշանները:

Շինաշխատանքների արդյունքում 6 կիլոմետրանոց ճանապարհահատվածների երթևեկելի մասն ամբողջությամբ վերակառուցվել է: Իրականացվել են հողային պաստառի վերականգնման, ջրահեռացման համակարգի նորոգման, կողնակների ամրացման, ճանապարհի կահավորման աշխատանքներ:

Շիրակի մարզի Մարմաշեն խոշորացված համայնքի (որի մեջ մտնում են նաև Վահրամաբերդն ու Հովունին) ղեկավար Կարեն Արշակյանը նշում է, որ ցանկացած ճանապարհի վերանորոգում նպաստում է մարդկանց կյանքի որակի բարելավմանը։ Պարոն Արշակյանը նկատեց, որ Մարմաշեն խոշորացված համայնքում կան անմխիթար վիճակում գտնվող ճանապարհներ, որոնք ցանկալի կլիներ ներգրավել վերականգնման ծրագրերում։

Վահրամաբերդի և Հովունիի բնակիչները նույնպես իրենց գոհունակությունը հայտնեցին կատարված աշխատանքների առնչությամբ, խոստացան, որ բարեկարգ ճանապարհը շահագործելու են խնամքով, որպեսզի ավելի երկար ծառայի համայնքի բնակչությանը։