«Եթե Հայաստանը չբացի միջանցքը, Ադրբեջանը պետք է ուժ կիրառի»․ Ադրբեջանի Մեջլիսի պատգամավոր

Լուրեր

02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ադրբեջանը պետք է լուրջ բանակցություններ վարի Թուրքիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ։ Մենք չպետք է մեր կենսական ազգային շահերը կապենք Հայաստանի ներքին քաղաքականության հետ։ Նման հայտարարություն է արել Ադրբեջանի  «Արդարություն, իրավունք և ժողովրդավարություն» կուսակցության նախագահ, Միլլի Մեջլիսի անդամ Գուդրաթ Հասանգուլիևը։

«Եթե ​​Հայաստանը միջանցքը բացելու անհապաղ որոշում չընդունի, Ադրբեջանը պետք է ուժ կիրառի՝ մաքրելու միջանցքով անցնող տարածքը, ապա խիստ երաշխիքների ներքո այն հանձնի կա՛մ Ռուսաստանին, կա՛մ Միացյալ Նահանգներին՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 10-ի կամ 2025 թվականի օգոստոսի 8-ի համաձայնագրերի»,- հայտարարել է նա։

Նա նշել է, որ Հայաստանը փորձում է հասնել հարևանների հետ հաղորդակցության բացմանը՝ իրեն ձեռնտու ձևով, բայց չնայած ցերեկ ու գիշեր անիմաստ խոսելուն, այն չի շտապում իրական քայլեր ձեռնարկել Նախիջևան տանող ճանապարհը բացելու ուղղությամբ։

«Չնայած կային հույսեր, որ ճանապարհի շինարարությունը կսկսվի Վաշինգտոնի հռչակագրից անմիջապես հետո, մենք հիմա ավելի ու ավելի ենք համոզվում, որ նրանք շատ վստահ են դարձել այս փաստաթուղթը ստորագրելուց հետո։ Ադրբեջանը կարող է առաջարկել Հայաստանին ստորագրել խաղաղության համաձայնագիր՝ Նախիջևան տանող ճանապարհի շինարարության անհապաղ մեկնարկով և մոտ ապագայում իրենց սահմանադրությունը փոխելու պարտավորությամբ։ Չնայած Հաղթանակի օրվանից անցել է 5 տարի, Հայաստանը դեռևս որևէ քայլ չի ձեռնարկել այս ուղղությամբ»,- հայտարարել է ադրբեջանցի պատգամավորը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի